Գլխավոր Լրահոս

2012թ. Պենտագոնը մտադիր է $51,6 մլրդ-ի զենք վաճառել

2012թ. Պենտագոնը մտադիր է $51,6 մլրդ-ի զենք վաճառել

Միացյալ Նահանգները երրորդ տարին շարունակ ավելացնում է զենքի արտահանման ծավալները, ինչի մասին վկայում են երկրի պաշտպանության նախարարության տվյալները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 2012թ. Պենտագոնը մտադիր է նախորդ տարվա համեմատ կրկնապատկել զենքի վաճառքները:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Պաշտպանական համագործակցության և անվտանգության գործակալության (DSCA) տվյալների համաձայն` 2010թ. ԱՄՆ-ը վաճառել է $24,4 մլրդ-ի, իսկ 2011թ.` $32,9 մլրդ-ի զենք: Ընթացիկ տարում ԱՄՆ-ը մտադիր է $51,6 մլրդ-ի սպառազինություն և ռազմական տեխնիկա արտահանել:

Այս բարձր ցուցանիշին Միացյալ Նահանգները մտադիր է հասնել Սաուդյան Արաբիայի օգնությամբ, որն արդեն գնել է 84 F-15 կործանիչ: Բացի այդ` պատվիրել է նաև 70 այդպիսի ինքնաթիռի արդիականացում` հավելյալ վճարելով $29,4 մլրդ:

Ճապոնիան, իր հերթին, ԱՄՆ-ից գնել է $10 մլրդ-ի 42 F-35 կործանիչ:  

Նշենք, որ ընթացիկ տարվա մարտին Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) կազմել էր զենքի համաշխարհային խոշոր գնորդների վարկանիշը, որում առաջատարը հիմնականում ասիական երկրներն էին: Առաջին տեղում Հնդկաստանն էր, երկրորդում` Հարավային Կորեան: Նրանց հաջորդում էին Պակիստանը, Չինաստանն ու Սինգապուրը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում