Գլխավոր Լրահոս

Համաշխարհային բանկը Եգիպտոսին $200 մլն-ի վարկ է տրամադրում

Համաշխարհային բանկը Եգիպտոսին $200 մլն-ի վարկ է տրամադրում

Համաշխարհային բանկը Եգիպտոսին կտրամադրի $200 մլն-ի չափով վարկ՝ փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների զարգացման համար, ռուսական «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Եգիպտոսի պլանավորման և միջազգային համագործակցության նախարար Աշրաֆ ալ Արաբին։

Նրա խոսքով՝ հատկացվող միջոցներն ուղղվելու են «փոքր ու միջին բիզնեսի գործունեության աջակցությանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը երկրի տնտեսության այս հատվածում»։

Վարկի տրամադրման պայմանները վերջնականապես համաձայնեցվել են Ալ Արաբիի հանդիպմանը Համաշխարհային բանկի՝ Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի հարցերով փոխնախագահ Ինգեր Անդերսենի հետ, որն այցով Կահիրեում է։ Այսօր Եգիպտոսի մայրաքաղաքում տեղի է ունենալու վարկի վերաբերյալ պայմանագրի պաշտոնական ստորագրումը։

Վարկի պայմանների մասին չի հաղորդվում։

Օրեր առաջ Կահիրեն հայտարարել էր Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ Եգիպտոսին $3,2 մլրդ-ի վարկի տրամադրման շուրջ բանակցությունների վերսկսման մասին։ Ֆինանսական այս համաձայնագրի պայմանների քննարկման համար օգոստոսի վերջին Եգիպտոս է ժամանելու ԱՄՀ-ի փորձագիտական խումբը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում