Գլխավոր Լրահոս

Daimler-ը դադարեցրել է Maybach-ի վաճառքները

Daimler-ը դադարեցրել է Maybach-ի վաճառքները

Գերմանական ավտոարտադրող Daimler ընկերությունը հաստատել է Maybach մոդելի վաճառքի դադարեցման մասին տեղեկությունները: Դեռ այս տարվա ապրիլին Maybach մոդելի ուլտրա լյուքս դասի ավտոմեքենաների համար $100 հազ. –ի զեղչ էր հայտարարվել:  Մի շարք տեղեկությունների համաձայն՝ 2002թ. ի վեր Daimler-ը Maybach-ից շահույթ չի ստացել, այս մասին հաղորդում է ամերիկյան Evo ինտերնետային պարբերականը:

Ըստ կայքի՝ մեծ զեղչերը հայտարարվել են այն հաշվարկով, որ մոդելի երկրպագուները կգնեն դրանք նախքան այն վերջնականապես կհանվի վաճառքից: 2011թ. աշխարհում վաճառվել է 157 Maybach:

Daimler-ը մտադիր է Maybach-ի փոխարեն արտադրել Mercedes-Benz մակնիշի S դասի պալտֆորմով լյուքսային ավտոմեքենաներ, որոնք պետք է մրցակցեն Bentley-ի և Rolls-Royce-ի հետ:

Ըստ մի շարք փորձագտեների՝ Maybach-ի՝ վաճառքից դուրս բերելը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նրա շքեղ և պահպանողական լինելով՝ ի տարբերություն հիմանական մրցակից մոդելների, որոնք մշտապես տեխնոլոգիական արդիականացման փուլեր են անցել:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում