Գլխավոր Լրահոս

Standard Chartered բանկն ԱՄՆ-ին $340 մլն տուգանք կվճարի

Standard Chartered բանկն ԱՄՆ-ին $340 մլն տուգանք կվճարի

Բրիտանական Standard Chartered բանկն ու ԱՄՆ-ի իշխանությունները հարթել են վեճը, որ ծագել էր այն բանից հետո, երբ Նյու Յորքի Ֆինանսական ծառայությունների տրամադրման դեպարտամենտը բանկին մեղադրել էր իրանական ֆինանսական կազմակերպությունների հետ անօրինական գործարքների կատարման և Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների շրջանցման մեջ, հաղորդում է BBC-ն:

Բանկի ղեկավարությունը համաձայնել է $340 մլն տուգանք վճարել, թեև ավելի վաղ Standard Chartered-ի ղեկավար Պիտեր Սենդսը հերքել էր բոլոր մեղադրանքները:

Բացի այդ` բանկի նյույորքյան մասնաճյուղում կստեղծվի անկախ դիտորդի պաշտոն, որը կհետևի, որ Standard Chartered-ի տրանզակցիաներն այսուհետ չխախտեն Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցները:

Հատկանշական է, որ երբ ԱՄՆ-ի իշխանություններն անցած շաբաթ բանկի դեմ մեղադրանք ներկայացրին, նրա բաժնետոմսերը կտրուկ արժեզրկվեցին: Մեկ առևտրաշրջանի ընթացքում միայն բանկի բաժնետոմսերն արժեզրկվել էին 15-16%-ով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում