Ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում պլանշետների համաշխարհային շուկայում ամերիկյան Apple-ի մասնաբաժինը կազմում է 70%, ինչի շնորհիվ ընկերությունն այս շուկայում լիակատար գերակայող դիրքեր ունի: Սա ընկերության՝ հինգ եռմասյակում արձանագրած ամենաբարձր ցուցանիշն է: Վերջին անգամ համանման բարձր ցուցանիշ արձանագրվել է 2011թ. 1-ին եռամսյակում: Այսպիսի եզրակցություն է պարունակում ամերիկյան IHS Inc զեկույցը, հաղորդում է Bloomberg-ը:
Ըստ ընկերության տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում վաճառվել է 17 մլն iPad 2 և iPad, ինչը 44%-ով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան շուկան: IHS-ի փորձագետների կարծիքով՝ Apple-ը պլանշետների շուկայում իր դիրքերի վերկանգանման ուղղությամբ ճիշտ քայլեր է ձեռնարկում: Apple-ի հիմնական մրցացկի՝ հարավկորեական Samsung-ի մասնաբաժինը հաշվետու ժամակահատվածում նվազել է մինչև 9,2%՝ 1-ին եռամսյակում արձանգրված 10,8%-ի փոխարեն: Այս տարվա 2-րդ եռամսյակում Amazon-ի մասնաբաժինը կազմել է 4,2%՝ 1-ին կիսամյակում արձանագրված 5,8%-ի համեմատ:
Civilnet











