Գլխավոր Լրահոս

Բրյուսովի համալսարանի շենքը վաճառքի չի հանվել, իսկ ԲՈՒՀ-երի միավորման գործըթնացն արդեն սկսվել է

Բրյուսովի համալսարանի շենքը վաճառքի չի հանվել, իսկ ԲՈՒՀ-երի միավորման գործըթնացն արդեն սկսվել է

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը հոկտեմբերի 12-ին ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգել է, որ գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։

«Ի դեպ՝ երեկ, երբ Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում էր ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարելու հարցը, օրակարգի հաստատմանը դեմ էին արտահայտվում կառավարության ներկայացուցիչները ՝ բերելով այն փաստարկը, թե այս պահին շրջանառվում է բուհերի միավորման հարցը»,- գրել է դեկանը։

Միաժամանակ, Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը հոկտեմբերի 12-ին, համալսարանի փակման դեմ բողոքի ակցիա իրականացնող ուսանողներին հայտնել է, որ ստույգ աղբյուրներից տեղեկություն ունեն, որ նախագծով նախատեսվում է Բրյուսովի անվան համալսարանը միավորել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինսիտուտի և Պետական մանկավարժական համալսարան հետ։ 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը CivilnetCheck-ին ասաց, որ որևէ գաղտնի գործընթաց չկա։ 

Ըստ նրա՝ դեռ այս տարվա ամռանը կառավարությունը հաստատել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը››, ըստ որի՝ նախատեսվում է բուհերի միավորում, ինչի արյդունքում լինելու է 6-8 բուհ։ Այս ծրագրով նաև նախատեսվում է Աշտարակում ակադեմիական քաղաքի ստեղծում, որի հայեցակարգը վերջերս քննարկվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ 

Մելիքբեկյանը նշեց, որ խոշորացման նախապատրաստման գործընթացն արդեն սկսվել է, նախագիծը քննարկվում է համապատասխան մարմինների կողմից, սակայն վերջնական հաստատված տարբերակ դեռ չկա։ 

«Երբ լինի վերջնական նախագիծ, կհարապարկվի»,- նշեց Մելիքբեկյանը՝ նշելով, որ նախագծից  մանրամասներ չի կարող հայտնել։ 

Սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնել էր. «Ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ: Այո՛, քննարկվում են տարբերակներ՝ ոչ թե միավորվելու, այլ ստեղծելու նոր բուհեր՝ եղած բուհերի հենքով: Դա չի լինելու մեխանիկական միավորում, լինելու է որոշակի հստակ բովանդակային մոտեցում»։ 

Համալսարանի շենքը վաճառքի չի հանվել 

Համացացնում շրջանառվում են լուրեր, թե համալսարանի շենքը տրամադրվելու է մասնավորին՝ հյուրանոց դարձնելու նպատակով։ 

Երևանի Թումանյան փողոցի վրա գտնվող համալսարանի շենքը պետական գույք է։ Պետական գույքի կառավարման կոմիտեի մամուլի պատասխանատու Գեղամ Ասատրյանը CivilNetCheck-ին հայտնեց, որ ներկայում տվյալ շենքը աճուրդի կամ վաճառքի հանելու որևէ նախագիծ չկա և կոմիտեում չի էլ քննարկվել։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում