Բելառուսը լուրջ արդյունք Է ակնկալում ԱՊՀ-ի շրջանակում ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրից, հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովը՝ ամփոփելով Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ օգոստոսի 15-ին կայացած հանդիպման արդյունքները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ազատ առևտրի գոտին առևտրատնտեսական գործակցության զարգացման անհամեմատ ավելի մեծ հնարավորություն Է տալիս, և ԱՊՀ-ի շրջանակում ստորագրված համաձայնագիրը բացառություն չԷ: Այն նոր, ժամանակակից փուլում ամրագրում Է ազատ առևտրի սկզբունքները: Եվ քանի որ այդ համաձայնագիրն ընդգրկում Է ԱՊՀ-ի ողջ տարածքը, մենք լուրջ արդյունք ենք ակնկալում այդ փաստաթղթից»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Լավրովը, իր հերթին, նշել է, որ առևտրային ռեժիմների ազատականացումը ունիվերսալ միտում է, որն արտահայտվում է բոլոր շրջաններում` առանց բացառության: «Այնպես որ` ԱՊՀ շրջանակում մենք բացառություն չենք կազմում»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Civilnet











