Գլխավոր Լրահոս

Բրազիլիայում ճանապարհների մասնավորեցման $66 մլրդ-ի ծրագիր կիրականցվի

Բրազիլիայում ճանապարհների մասնավորեցման $66 մլրդ-ի ծրագիր կիրականցվի

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսելֆը հայտարարել է ավտոմայրուղիների ու երկաթուղիների կառուցման և վերանորոգման աշխատանքների համար 5 տարում $66 մլրդ մասնավոր ներդրումների ներգրավման միջոցառումների փաթեթի մասին, հաղորդում է Bloomberg-ը: Գործնականում խոսքն ավելի քան 11 հազ. կմ երկարությամբ ավտոմայրուղիների և երկաթուղիների մեծածավալ մասնավորեցման մասին է: Նախագահի կարծիքով այսպիսի միջոցառումները պետք է լիցք հաղորդեն երկրի տնտեսական աճին, ինչպես նաև բարելավեն երկրի տրանսպորտային ցանցի վիճակը:
Բրազիլիայի տնտեսության հիմնական խնդիրներից մեկը տրանսպորտային ցանցն է: Մասնավորապես՝ ոլորտի մի շարք խնդիրների պատճառով որոշ հանքավայրերից համաշխարհային շուկա հումքի արտահանումները ժամանակին չեն կատարվում: Ակնկլավում է, որ  առաջիկայում պետությունը համանման ծրագրեր կիրականացնի նաև օդային և ջրային հաղորդակցության ոլորտներում: Այս արդիականցումները պայմանավորված են նաև Բրազիլիայում 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2016թ. օլիմպիական խաղերի անցակցման հանգամանքով:

Չնայած փորձագետների կանխատեսումներին՝ Բրազիլիայի տնտեսկան աճը դանդաղում է: Այսպես՝ Արժույթի միջազագյին հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ 2012թ. Բրազիլիայի տնտեսական աճը կկազմի 2,5%, մինչդեռ Բրազիլայի Կենտնրոնական բանկի կանխատեսման համաձայն՝ 1,9%:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում