Գլխավոր Լրահոս

Նորվեգիայի ոստիկանապետը հրաժարական է տվել Բրեյվիկի պատճառով

Նորվեգիայի ոստիկանապետը հրաժարական է տվել Բրեյվիկի պատճառով

Նորվեգիայի ոստիկանապետ Օյսթեն Մելանդը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ հետազոտությունը եզրահանգել է, որ նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի իրականացրած զանգվածային սպանությունները հնարավոր է եղել կանխել, հաղորդում է BBC-ն։

Մելանդն իր պաշտոնը զբաղեցրել էր օրեր առաջ այն բանից, երբ 2011թ․ հուլիսի 22-ին Բրեյվիկը պայթյուն իրականացրեց Օսլոյի կառավարական թաղամասում, ապա գնդակահարեց Նորվեգիայի Աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարի մասնակիցներին Ուտոյա կղզում։ Ահաբեկչությունների հետևանքով զոհվել էր 77 մարդ։

Երկուշաբթի հրապարակված անկախ զեկույցում վստահեցվում է, որ պայթյունը հնարավոր է եղել կանխել։

Զեկույցում նաև քննադատության են ենթարկվում ոստիկանության գործողությունները․ նշվում է, որ ոստիկանությունը հրաձգությանն արձագանքել է «անընդունելի» ուշացումով։

Օյսթեն Մելանդի հրաժարականի մասին հայտարարել է Նորվեգիայի արդարադատության նախարար Գրետե Ֆարեմոն հինգշաբթի։ Ավելի ուշ Մելանդն ասել է, որ չէր կարող շարունակել աշխատանքը՝ առանց նախարարի վստահության։

Հիշեցնենք, որ Անդերս Բրեյվիկի դատավարությունը սկսվել էր այս տարվա ապրիլի 16-ին։ Այն տևեց տասը շաբաթ և ավարտվեց հունիսին։ Դատավճիռը պետք է հրապարակվի օգոստոսի 24-ին։

Բրեյվիկը խոստովանել է սպանությունների փաստը, սակայն հերքում է, որ հանցագործություն է կատարել։


Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում