Գլխավոր Լրահոս

Qantas ավիաընկերության ղեկավարը հրաժարվել է բոնուսներից

Qantas ավիաընկերության ղեկավարը հրաժարվել է բոնուսներից

Ավստրալական Qantas ավիաընկերության գործադիր տնօրեն Ալան Ջոյնսը հրաժարվել է բոնուսներից և աշխատավարձի բարձրացումից, հաղորդում է AFP-ն:

Ավստրալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ջոյնսը նշել է, որ լրացուցիչ պարգևատրումներից հրաժարվելու մասին իր այս որոշումն արդեն աջակցություն է գտել տնօրենների խորհրդի կողմից: «Սա ծայրահեղ բարդ տարի էր Qantas-ի բաժնետերերի համար, և մենք ցանկանում ենք ցույց տալ, որ իմ աշխատավարձն անմիջականորեն կապված է ընկերության ֆինանսական դրության հետ»,- ասել է Ջոյնսը:  

Բոնուսներից և լրացուցիչ այլ պարգևատրումներից հրաժարվելու մասին Ջոյնսի որոշումը կարող է հանգեցնել նրան, որ 2012 հարկաբյուջետային տարում նրա աշխատավարձը Qantas-ում ներկայիս 5 մլն-ից կրճատվի մինչև 2,3 մլն ավստրալական դոլար:

Հատկանշական է, որ ավելի վաղ բաժնետերերի ճնշման ներքո բոնուսներից հրաժարվել էին ավստրալական խոշոր հանքարդյունահանող ընկերությունների`  BHP Billiton-ի և Rio Tinto-ի ղեկավարները: Բարձրագույն ղեկավարության աշխատավարձերի սառեցման մասին հայտարարել էին նաև ANZ և Commonwealth բանկերը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում