Qatar Holding LLC-ն պայմանավորվածություն է ձեռք բերել իսպանական Ferrovial-ի և այլ ներդրողների հետ բրիտանական օդանավակայանների կառավարման BAA Ltd ծառայության 20% մասնաբաժնի առուվաճառքի շուրջ, հաղորդում է Reuters-ը: Գործարքը կհաստատվի այն բանից հետո, երբ այն կվավերացնեն Եվրամիության իրավասու մարմինները: Ferrovial-ը հայտարարել է, որ գործարքի գումարը կազմել է $1,4 մլրդ:
Նշենք, որ BAA-ն կառավարում է Heathrow, Stansted, Glasgow, Aberdeen, Southampton օդանավակայանները:
Ferrovial-ը հիմնել է FGP Topco կոնսորցիումը, որը 2006թ. ձեռք է բերել BAA-ն: Ձեռք բերված համաձայնությունը ենթադրում է, որ Qatar Holding-ը կդառնա կոնսորցիումի մի մասը` 20% մասնաբաժնով, իսկ Ferrovial-ը և գործարքի մասնակից մյուս ներդրողների մասնաբաժինը համամասնորեն կկրճատվի:
Գործարքի ֆինանսական խորհրդատուն բրիտանական Barclays բանկն է:
Հատկանշական է, որ Qatar Holding-ը շարունակում է Մեծ Բրիտանիան դիտել որպես ներդրումների համար գրավիչ ուղղություն:
Civilnet











