Գլխավոր Լրահոս

Այսօրվանից Ռուսաստանը պաշտոնապես ԱՀԿ անդամ է

Այսօրվանից Ռուսաստանը պաշտոնապես ԱՀԿ անդամ է

Այսօրվանից Ռուսաստանը պաշտոնապես դառնում է Առևտրի համաշխարհային կազմակերպության 156-րդ անդամը: Մոսկվայի անդամակցումը տեղի է ունենում ավտոմատ կերպով ԱՀԿ քարտուղարության կողմից համապատասխան համաձայնագրի վավերացման մասին ծանուցումից (23 հուլիս 2012թ.) 30 օր հետո:

Ռուսաստանի՝ ԱՀԿ-ին անդամակցության շուրջ բանակցությունները ընթացել են շուրջ 19 տարի: Կազմակերպության կանոնների համաձայն կառույցին ադամակցել ցանկացող յուրաքանչյուր երկիր պետք է երկկողմ բանակցություններ վարի անդամ մյուս երկրների հետ, որոնք այս հարցում հետաքրքրությւոն կդրսևորեն: Ռուսաստանը 6 տասնյակ երկրների հետ բանակցություններ է վարել սակագնային հարցերի և ևս 30-ի հետ՝ ծառայությունների շուկայի մատչումի շուրջ:

Բանակցային գործընթացը պարբերաբար ակտիվացել և պասիվացել է, և նրա վրա ազդեցություն են ունեցել մի շարք տնտեսական և քաղաքական գործոններ: Վրաստանի հետ պայմանավորվածությունների շուրջ ստեղծված իրադրությունը բանակցային գործընթացում խոչընդոտներից վերջինն էր, և այն պայմանավորված էր 2008թ. ռուս-վրացական պատերազմով ու երկու երկրների միջև հարաբերությունների լարվածության մեծացմամբ:  Թբիլիսի-Մոսկվա բանակցություններն ավարտվել են 2011թ. աշնանը Շվեյցարիայի միջնորդությամբ՝ այդպիսով Ռուսաստանի համար ճանապարհ բացելով դեպի ԱՀԿ:

Ռուս փորձագետների շրջանում Մոսկվայի անդամակցության օգուտների և վնասների շուրջ միասնական դիրքորոշում չկա: Մի մասի կարծիքով՝ կազմակերպության՝ արտաքին առևտրի համար սահմանած հստակ կանոնները  թույլ կտան Մոսկվային պաշտպանելու իր շահերը արտաքին շուկաներում և պայքարել ապրանքների նկատմամբ խտրակացնության դեմ: Մյուս մասի կարծիքով՝ ԱՀԿ-ին անդմակցությունը կզրկի երկրին սեփական տնտեսության աջակցմանն ուղղված մի շարք մեխանիզմների օգտագործման հնարավորությունից: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում