Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը ժամանել է Կահիրե` բանակցելու Եգիպտոսին $3,2 մլրդ վարկի տրամադրման շուրջ, հաղորդում է AP-ն:
Ակնկալվում է, որ նա օգոստոսի 22-23-ը կայանալիք բանակցությունների ընթացքում կհանդիպի Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսիի և կառավարության ներկայացուցիչների հետ: Եգիպտոսի ֆինանսների նախարար Մոմթազ ալ Սաիդի խոսքով` ինքը ջանքեր կգործադրի` վարկի ծավալը մինչև $4,8 մլրդ բարձրացնելու համար:
Միջոցները Կահիրեին անհրաժեշտ են բյուջեի դեֆիցիտը փոխհատուցելու համար, որն առաջացել է 2011թ. փետրվարին նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո զբոսաշրջության ոլորտի անկման և օտարերկրյա ներդրումների կրճատման հետևանքով:
Ֆինանսական օգնության տրամադրման շուրջ ԱՄՀ-ն Եգիպտոսի հետ բանակցում է ընթացիկ տարվա գարնանից: Դրանք բարդանում են Եգիպտոսի կառավարության ներքին կոնֆլիկտների պատճառով:
Վարկի տրամադրման նախապայմաններից մեկը տնտեսական անհամամասնությունների վերացումն է, աղքատության դեմ համալիր միջոցառումների ձեռնարկումն ու օտարերկրյա ներդրողների վստահության վերականգնումը:
Ավելի վաղ Եգիպտոսին ֆինանսական օգնության տրամադրման մասին էին հայտարարել Սուդյան Արաբիան և Իսլամական զարգացման բանկը:
Civilnet











