Գլխավոր Լրահոս

Սուրբ աթոռի կալվածքների տեսուչ է նշանակվել դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը

Սուրբ աթոռի կալվածքների տեսուչ է նշանակվել դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը

Երուսաղեմի Հայոց Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի որոշմամբ՝ Սուրբ աթոռի կալվածքների տեսուչ է նշանակվել Պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, հայտնում է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանությունն իր ֆեյսբուքյան էջում։

«Նորին Ամենապատուություն Տ. Նուրհան Արք․ Մանուկեան Պատրիարք Սրբազան Հօր տնօրինութեամբ Հոգեշնորհ Տ. Պարետ Ծ. Վարդապետ Երէցեան ազատուած է Սուրբ Աթոռոյս Կալուածոց տեսչի պաշտօնէն:Սուրբ Աթոռոյս Կալուածոց նոր տեսուչ նշանակուած է Հոգեշնորհ Տ. Կորիւն Վարդապետ Բաղդասարեան»,- ասված է հաղորդագրությունում։

Պարետ վարդապետ Երիցյանի անունը կապվում է Հայոց պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքը վարձակալության հանձնելու աղմկահարույց հարցի հետ, որը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել։ 2021-ի տարեվերջին խնդիրը մեծապես լուսաբանվեց մամուլում այն բանից հետո, երբ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամները հայտարարություն տարածեցին՝ մտահոգություն հայտնելով «Կովերի պարտեզ» տարածքի վարձակալության առնչությամբ։ Մեկ այլ հայտարարությամբ նրանք պահանջեցին պատրիարքից չեղյալ հայտարարել «Կովերի պարտեզի» համաձայնագիրը։ 

Թեմայի շուրջ ՍիվիլՆեթը հարցազրույց ունեցավ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի հետ, որը համոզմունք հայտնեց՝ գործարքը դեռ կարելի է անվավեր ճանաչել։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում