Գլխավոր Լրահոս

HP-ն աշխատանքից կազատի 27 հազ. աշխատակցի

HP-ն աշխատանքից կազատի 27 հազ. աշխատակցի

Համակարգչային տեխնիկա արտադրող համաշխարհային խոշորագույն ընկերություններից մեկը` ամերիկյան Hewlett-Packard-ը (HP), աշխատանքից կազատի մոտ 27 հազ. աշխատակցի, ինչը կազմում է ընդհանուր աշխատակազմի մոտ 8%-ը, հաղորդում է Reuters-ը:

Կադրային կրճատումները կկատարվեն մի շարք երկրներում և կազմում են վերակառուցման ծրագրի մի մասը, ասված է HP-ի հաղորդագրությունում: Աշխատակիցներն աշխատանքից կազատվեն մինչև 2014 ֆինանսական տարվա վերջ:  

Ակնկալվում է, որ ծրագրային վերակառուցումը թույլ կտա տարեկան $3-3,5 մլրդ խնայել: Այս միջոցների մեծ մասը կներդրվի HP-ի զարգացման գործում:

Ընկերությունն աշխատանքից ազատվածներին առաջարկում է վաղաժամ անցում թոշակի: Աշխատանքից ազատվածների վերջնական թիվը կախված կլինի նրանից, թե քանի աշխատակից կմասնակցի այս ծրագրին, նշում են HP-ում:

Միաժամանակ` ընկերության վերակառուցումն այսքանով չի սահմանափակվում: HP-ն ծրագրում է լրացուցիչ խնայողություն կատարել նաև մատակարարների ցանցի օպտիմալացման, բիզնեսի ռացիոնալացման և բիզնես գործընթացների կատարելագործման հաշվին:

Հիշեցնենք, որ HP-ում զանգվածային կրճատումների մասին լուրն առաջին անգամ լրատվամիջոցներում հայտնվել էր դեռ ընթացիկ տարվա մայիսին: Այդ ժամանակ աղբյուրները ոչ պաշտոնական էին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում