Գլխավոր Լրահոս

Հայաստանի մանուկներ (COAF) Հիմնադրամի Ձեռնարկին 6 Միլիոն Տոլար Կը Հանգանակուի

Հայաստանի մանուկներ (COAF) Հիմնադրամի Ձեռնարկին 6 Միլիոն Տոլար Կը Հանգանակուի

Հայաստանի Մանուկներ հիմնադրամի տարեկան 19րդ հանգանակային ձեռնարկին, որ տեղի ունեցաւ Նիւ Եորքի մէջ՝ անցեալ Դեկտեմբերին, հիմնադրամի գիւղաբնակ շրջաններու զարգացման ծրագիրներուն ի նպաստ կատարուած նուիրատուութիւններէն գոյացաւ 6 միլիոն տոլար։

Ձեռնարկի ընթացքին տարուան մարդասիրական մրցանակը յանձնուեցաւ Փիթըր եւ Մերիլին Սարգիսեաններուն, որոնք իրենց առատաձեռն նուիրատուութեամբ կարելի դարձուցած էին հիմնադրամի կրթական եւ առողջապահական ծրագիրներ, որոնց շարքին՝ Լոռիի Դսեղ գիւղի մէջ առողջապահական կեդրոնի մը կառուցումը։ 

Հիմնադրամ կը ձգտի Հայաստանի գիւղական բոլոր շրջաններուն մէջ հիմնել Դեպետի մէջ կառուցուած եւ գործող ՍՄԱՐԹ ծրագրի օրինակով կեդրոններ, որոնց համար անհրաժեշտ է գոյացնել 150 միլիոն տոլար, տարեկան 20 միլիոն տոլար պիւտճէով։

 Հայաստանի Մանուկներ հիմնադրամի նախագահ տոքթ. Կարօ Արմէն անդրադարձաւ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդի ապրած ծանր պայմաններու մասին, շեշտելով ազգակերտման եւ երիտասարդութիւնը բարեփոխութեանց կրող դարձնելու նպատակներուն սատարելու կարեւորութիւնը։

Տոքթ. Արմէն յայտարարեց, որ Եւրոպական Միութիւնը յանձն առած է 20 միլիոն Եւրօ տրամադրել Սիւնիքի մէջ երկու ՍՄԱՐԹ կեդրոններ կառուցելու նպատակին։

 Ձեռնարկի գլխաւոր հովանաւորներէն էին Ճաք եւ Զարիկ Եուրէճեանները, որոնց նուիրաբերած մէկ միլիոն տոլարով Գորիսի, Գիւմրիի եւ Վանաձորի մէջ պիտի ստեղծուին մանկական եւ ընտանեկան կեդրոններ։ Եուրէճեաններու կրթական հիմնադրամը նաեւ ցարդ Հայաստանի մէջ 350 համալսարանական ուսանողներու կրթաթոշակ յատկացուցած են։  

JHM Բարեսիրական հիմնադրամը նուիրած է $250,000 Արմաւիրի մէջ COAF SMART կեդրոն մը կառուցելու նպատակին, Սարգիսեաններու $200,000 նուէրը պիտի տրամադրուի Դսեղի առողջապահական կեդրոնի շինարարութեան ծախսերուն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում