Գլխավոր Լրահոս

2022-ին Հայաստան ժամանած ռուսաստանցիների 94 տոկոսը հեռացել է

2022-ին Հայաստան ժամանած ռուսաստանցիների 94 տոկոսը հեռացել է

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

2022-ին Հայաստան է եկել Ռուաստանի 1 129 829 քաղաքացի, լքել՝ 1 064 680-ը։ Այսինքն՝ մնացել է 65 149-ը։

Ինչպես տեղեկանում ենք Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հրապարակած վիճակագրությունից, ՌԴ քաղաքացիները 2022-ին Հայաստան ժամանած օտարեկրացիների ընդհանուր թվի 59 տոկոսն են։ Նախորդ տարի ՀՀ է եկել 1 914 573 օտարերկացի, որից 1 129 829-ը, ինչպես նշեցինք, ՌԴ քաղաքացիներ են։ 

2022-ին Հայաստանը լքած օտարեկրացիների թիվը 1 847 900 է։ Փաստացի, օտարեկրացիների սահմանահատումների հաշվեկշիռը կրկին դրական է՝ 66 673, որից 97 տոկոսը ՌԴ քաղաքացիներ։ 

Տվյալները և աղյուսակը՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 

2022-ին Հայաստան այցելած ՌԴ քաղաքացիների թվի աճը պայմանավորված էր հանրահայտ իրողությամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմով և ՌԴ-ում հայտարարված մասնակի զորահավաքներով։ Վիճակագրություն չկա, թե Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացիներից քանիսն է ազգությամբ հայ։ 

2021-ին ՀՀ էր մուտք գործել ՌԴ 495 646 քաղաքացի, լքել՝ 479 526-ը (տարբերությունը՝ 16 120)։ Այդ տարի ՌԴ քաղաքացիները ՀՀ ժամանած օտարեկրացիների մոտ կեսն էին` 52 տոկոսը (940 670-ից 495 646-ը)։

2022-ին 2021-ի համեմատ կրկնակի աճել է Հայաստան այցելած Վրաստանի քաղաքացիների թիվը։ Եթե 2021-ին Հայաստան էր մուտք գործել 103 358 Վրաստանի քաղաքացի, լքել՝ 100 553-ը, ապա 2022-ին եկել է 251 451-ը, դուրս եկել՝ 248 918-ը (տարբերությունը՝ 2533): 

Վիճակագրական կոմիտեն օրեր առաջ հրապարակել էր 2022-ին սահմանահատումների հաշվեկշիռը, որը դրական է։ Այսինքն՝ 2022-ին ավելի շատ մարդ է եկել Հայաստան, քան հեռացել։ Վերոնշյալ տվյալների և Վիճկոմիտեի ներկայացրած վիճակագրության համադրությունից պարզ է դառնում, որ 2022-ին դրական հաշվեկշիռը «ապահովել» են ՌԴ քաղաքացիները։ 

2022-ին ՀՀ փաստաթղթերով սահմանահատումները նույնպես եղել են բացասական. գրանցվել է 1 479 798 մուտք, 1 507 739 ելք (տարբերությունը՝ - 27 941)։        

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում