Գլխավոր Լրահոս

Հայաստանն ու Թուրքիան թափ կհաղորդեն երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու աշխատանքներին․ Քըլըչ

Հայաստանն ու Թուրքիան թափ կհաղորդեն երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու աշխատանքներին․ Քըլըչ

Հայաստանն ու Թուրքիան համաձայնություն են ձեռք բերել նոր թափ հաղորդել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու աշխատանքներին: «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:

«Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելուն, մեր նախարարն էլ ելույթի ընթացքում նշեց, որ համաձայնություն են ձեռք բերել այս խնդրի շուրջ աշխատանքներին նոր թափ հաղորդել։ Երկու նախարարները համաձայնության են եկել, հնարավորինս ամեն ինչ կանենք, որ կարճ ժամանակահատվածում, արագ կերպով Մարգարայի կամուրջը կարողանանք գործարկել»,- ներկայացնելով Անկարայում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներն՝ նշեց Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը։

Նա նաև վստահություն հայտնեց, որ վերջին շրջանի քայլերն առաջիկայում հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական ազդեցություն կունենան։

https://civilnet.am/news/691992/%d5%b4%d5%ab%d6%80%d5%a6%d5%b8%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%b9%d5%a1%d5%be%d5%b8%d6%82%d5%b7%d6%85%d5%b2%d5%ac%d5%b8%d6%82%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d5%a1%d5%b6%d6%81%d5%a1%d5%af%d5%a5%d5%bf%d5%a5%d6%80%d5%ab-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%b6%d5%b8%d6%80%d5%b8%d5%a3%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%a9%d5%a1%d6%83-%d5%b0%d5%a1%d5%b2%d5%b8%d6%80%d5%a4%d5%a5%d5%ac/

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում