Գլխավոր Լրահոս

Fitch-ը Հայաստանի վարկանիշը հաստատել է BB- մակարդակում, կանխատեսումը` «կայուն»

Fitch-ը Հայաստանի վարկանիշը հաստատել է BB- մակարդակում, կանխատեսումը` «կայուն»

Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հրապարակել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշի կանխատեսումները:

Գործակալության հաղորդագրության համաձայն` Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշն օտարերկրյա և ազգային արժույթով հաստատվել է BB- մակարդակում: Վարկանիշին շնորհվել է «կայուն» կանխատեսում: Միաժամանակ` երկրի թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշն օտարերկրյա արժույթով հաստատվել է B մակարդակում, իսկ երկրի առաստաղի վարկանիշը` BB մակարդակում:   

Վարկանիշների հաստատումն արտացոլում է երկրի բյուջետային ու արտաքին առևտրային դիսբալանսների նվազումը: Հաղորդագրության համաձայն` Հայաստանի կառավարությունը բյուջեի պակասուրդը նվազեցրել է 2010-ի 5%-ից մինչև 2011թ. 2,8%-ը՝ ի հաշիվ հարկահավաքության բարելավման, իսկ բյուջետային պակասուրդի մակարդակը մոտենում է միջնաժամկետ նպատակային ցուցիչին` ՀՆԱ-ի 2%-ին` չնայած, որ դեռ ոչ բոլոր նպաստող միջոցներն են ձևակերպվել: Արդյունքում Հայաստանի պետպարտքը կարող է կայունանալ ՀՆԱ-ի 45%-ի մակարդակում: Սակայն այս ցուցանիշը զգայուն է արտարժույթի փոխարժեքի տատանումների նկատմամբ, քանի որ պետպարտքի 84%-ը արտարժույթով է հաշվարկված (հիմնականում այդ պարտավորությունները միջազգային ֆինանսական կազմակերպությունների առաջ են): Այսպիսով արտաքին և հարկաբյուջետային կայունությունը սերտորեն փոխկապակցված են:

Հայաստանի իրական ՀՆԱ-ն 2011թ. աճել է 4,6%-ով սպառման և արտահանման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի աճի հաշվին: Fitch գործակալությունն ակնկալում է, որ 2012-2014 թթ. ՀՆԱ-ի աճը կկազմի 4% (2012թ. առկա է այս ցուցանիշի գերազանցման հնարավորություն): Լեռնահանքային ոլորտում արդյունահանման ցուցանիշները հնարավոր է գերազանցեն սպասումները, սակայն մետաղների գներից և ռուսաստանյան տնտեսությունից կախվածությունը խոցելի աղբյուր են: Ներդրումային կլիմայի բարելավման դեպքում ոլորտի ավելի արագ աճ կարող է արձանագրվել միջնաժամկետ հեռանկարում:

Հայաստանի արտաքին ֆինանսները սուվերեն թողարկողների համեմատ թույլ կողմ են: 2011թ. ընթացիկ գործառնությունների հաշվի պակասուրդը նվազել է մինչև 11%, սակայն շարունակում է մնալ երկրորդ խոշորագույնը` Եվրոպայի զարգացող տնտեսությունների և երրորդը`BB վարկանիշ ունեցող երկրների շարքում: Այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է մինչճգնաժամային ցուցանիշները: Մետաղների գների անկման հետ կապված արտաքին մուտքերի աճի նվազումը կսահմանափակեի հետագա առաջընթացը 2012թ.: Ընթացիկ գործառնությունների հաշվի պակասուրդի միայն կեսն է ֆինանասավորվում արտաքին ուղղակի ներդրումների հաշվին, իսկ մնացած մասը փոխհատուցվում է արտաքին փոխառությունների հաշվին, ինչը մեծացնում է արտաքին պարտքի մակարդակը:

Հայաստանի Կենտրոնական բանկը 2012թ. 1-ին կիսամյակում` արժութային եկամուտների մուտքի ժամանակավոր դադարի շրջանում, սահմանել է ավելի ճկուն փոխարժեք:

Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամին կսկսի վճարումներ անել 2013թ.: Հենց այդ տարի կլինի վճարումների պիկը` կազմելով $279 մլն (կանխատեսվող ՀՆԱ-ի 2,6%-ը կամ ՀՀ Կենտրոնական բանկի պահուստների 1/6-րդը): Դրա արդյունքում այդ պահուստները կկրճատվեն կամ կմնան նույն մակարդակում: Fitch-ն ակնկալում է, որ Հայաստանի կառավարությունը ձգտելու է վարկավորման/ֆինանսավորման նոր ծրագրի երկարաձգմանը, որի ժամկետը լրանում է 2013թ.: Կառավարությունը նախատեսում է վերաֆինանսավորել իր ուղղակի պարտավորությունները Հիմնադրամի առաջ` միջազգային այլ ֆինանսական կառույցների հաշվին:

Հայաստանի` արտաքին շոկերին դիմակայելու կարողությունն ավելի թույլ է, քան 2008թ.` արտաքին և պետական պարտքերի ավելացման պատճառով: Արտաքին շոկի հետևանքով պահուստների կամ ազգային արժույթ դրամի վրա ճնշումը կարող է անցանկալի վարկանշային գործողության հանգեցնել: Կապիտալի անբավարար ներհոսքի դեպքում կաճեն արժեզրկման ռիսկերը: Դրական վարկանշային գործոններ կարող էին լինել ընթացիկ գործառնությունների հաշվի պակասուրդի նվազումը, դոլարիզացիայի նվազումը ու պահուստների ավելացումը:

Բյուջետային պակասուրդի նվազմամբ հետագա առաջընթացը գերադասելի է հարկահավաքության բարելավման, այլ ոչ ծախսերի նվազեցման միջոցով, ինչը կնպաստեր վարկավորման ամրապնդմանը: Այն դեպքում, երբ պետպարտքի սպասարկման գործակիցները շարունակում են ցածր մնալ, ֆոնդավորման արժեքը կավելանա միջնաժամկետ հեռանկարում` ավելացնելով պետպարտքի կրճատման կամ կայունացման կարևորությունը: Թեև 2014թ. նախատեսված կենսաթոշակային բարեփոխումը նշանակում է կարճաժամկետ հեռանկարում բյուջետային ուղղակի ծախսեր, կարող է նպաստել կապիտալի տեղական շուկաների զարգացմանն ու արտաքին և բանկային փոխառություններից կախվածության նվազմանը:

Ավելի վաղ Fitch-ն ընդգծել էր Հայաստանի բանկային հատվածի ուժեղ կողմերը: Միաժամանակ՝ Հայաստանի բանկային վարկավորման իրական աճի տոկոսը 2011թ. եղել է 25%-ի մակարդակում, ինչն ամենաարագն է եվրոպական զարգացող տնտեսությունների և երկրորդը` BB մակարդակ ունեցող երկրների մեջ, ինչն առաջացրել է որոշակի անհանգստություն: Արագ տեմպերը կպահպանվեն նաև 2012թ., և դրա հիմնական ուղղությունները կլինեն ընկերությունների և արտարժութային վարկավորումները: Սուվերեն վարկավորման համար առկա ռիսկերը չեզոքացվում են բանկերի` կորուստների վերացման հնարավորություններով` կապված կապիտալի բավարարության մեծ ցուցանիշների և բանկային համակարգի համեմատաբար փոքր չափերի հետ:

Ներկայում իրականացվող քաղաքականությունը հավանաբար կշարունակվի նաև 2013թ. նախագահական ընտրություններից հետո: Ըստ Fitch-ի` նախագահ Սերժ Սարգսյանը, հավանաբար, կհաղթի այդ ընտրություններում, եթե առաջադրի իր թեկնածությունը: Իսկ 2012թ. մայիսի ընտրությունների (որոնք հանգեցրին խորհրդարանում իշխող Հանրապետական կուսակցության տեղերի աճին) դրական փոփոխությունները, որոնք ցույց են տալիս, որ նախագահական ընտրությունների արդյունքները նույնպես կընդունվեն, ինչը կվերացնի այդ արդյունքների բողոքարկման և անկարգությունների ռիսկը, որոնք դիտարկվեցին 2008թ.:

Քաղաքական հուզումների դեպքում, եթե բողոքարկվեն 2013թ. փետրվարի նախագահական ընտրությունների արդյունքները, կամ  Լեռնային Ղարաբաղի հետ կապված Ադրբեջանի հետ լարվածություն ավելանա (թեև այս երկու իրադարձություններից որևէ մեկը Fitch-ի բազային սցենարի համաձայն չի կանխատեսվում), հնարավոր են վարկանշային բացասական գործողությունները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում