Գլխավոր Լրահոս

Հարավային Կորեայում արգելվել է Apple-ի և Samsung-ի սարքավորումների վաճառքը

Հարավային Կորեայում արգելվել է Apple-ի և Samsung-ի սարքավորումների վաճառքը

Ամերիկյան Apple և հարավկորեական Samsung ընկերությունները երկուստեք խախտել են բջջային սարքավորումների արտոնագրերը և Հարավային Կորեայի տարածքում պետք է դադարեցնեն իրենց մի շարք սարքավորումների վաճառքը: Այսպիսի որոշում է ընդունել Հարավային Կորեայի դատարանը, հաղորդում է Bloomberg-ը: Ըստ դատարանի՝  Apple-ը խախտել է Samsung-ի արտոնագիրը լայնաշերտ բջջային կապի ոլորտում, իսկ հարավկորեական  ընկերությունն ապօրինաբար օգագործել է Apple–ի ինտերֆեյսի արտոնագրերից մեկը, սակայն չի կրկնօրինակել այն:

Դատարանը որպես պատիժ $35 հազ. տուգանք է սահմանել Apple-ի և $21 հազ.՝ Samsung-ի համար: Բացի այդ՝ որոշման համաձայն՝ Հարավային Կորեայում արգելվել է Apple-ի iPhone 3G, iPhone 4 և iPad 2, ինչպես նաև Samsung-ի Galaxy S, Galaxy S II մոդելների և ևս երկու պլանշետների վաճառքները:

Ըստ Financial Times-ի՝ երկու ընկերությունների համար նյութական վնասը մեծ չի լինի, քանի որ հարավկորեական շուկան Apple-ի համար երկրորդական է: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում