Գլխավոր Լրահոս

Պատմությունը իրավունք է, պատմության լավ սերտած դասը՝ խաղաղություն․ Կայծ Մինասեան

Կայծ Մինասյանը ծնվել և մեծացել է Ֆրանսիայում։ Լարա Չոլաքյանի հետ զրույցում նա շեշտում է հիշողության ու պատմության տարբերությունը և բացատրում, թե ինչպես են իր ծնողները կարևոր դեր խաղացել երկու մշակույթների՝ հայի և ֆրանսիականի հանդեպ հարգանքն ու սերը սերմանելու գործում: Հաղորդման հերոսի ընտանիքի պատմությունը սկսվում է Օսմանյան կայսրությունից, որտեղ Կայծի բոլոր չորս տատիկներն ու պապիկները փոքր տարիքում Հայոց ցեղասպանության ականատես են եղել։ Որպես Le Monde-ի լրագրող և Փարիզի Sciences Po Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դասախոս՝ Մինասյանը քննարկում է ուժեղ պետություն և ազգային պետականություն ունենալու կարևորությունը՝ ապահովելու Հայաստանի հարատևումը։

Կայծ Մինասյանի մասին

Կայծ Մինասյանը Le Monde-ի լրագրող է (2001-ի հունվարից) և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր է Sciences Po Paris-ում (2011-ից)։ Նա հրատարակել է տասնյակ գրքեր, այդ թվում՝ Les Zones grises, quand les Etats perdent le contrôle (2011) և Les sentiers։ de la victoire, peut-on encore gagner une guerre? (2020), այս երկուսն էլ համապատասխանաբար արժանացել են Աշխարհագրական ընկերության մրցանակին (2012) և Ֆրանսիական ակադեմիայի Maréchal Foch մրցանակին (2021): Մինասյանը թղթակցում է միջազգային հարաբերություններին առնչվող մի շարք հրապարակումների և ֆրանսիական (France Culture, LCI, France Inter) և հայկական լրատվամիջոցների (Civilnet, 1in.am, Factor TV և EVN Report) հիմնական հյուրերից ու խոսնակներից է: 2019-ից նա Le Monde-ի Hors Series-ի գլխավոր խմբագրի տեղակալն է։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում