Գլխավոր Լրահոս

Moody's-ն իջեցրել է ԵՄ վարկանիշի կանխատեսումը

Moody's-ն իջեցրել է ԵՄ վարկանիշի կանխատեսումը

Moody's միջազգային վարկանշային գործակալությունն իջեցրել է Եվրամիության երկարաժամկետ վարկային վարկանիշի կանխատեսումը «կայուն»-ից «բացասական»-ի, ասված է Moody’s-ի տարածած հաղորդագրությունում:

ԵՄ վարկանիշը հաստատվել է Ааа մակարդակում: Միաժամանակ՝ գործակալությունն իջեցրել է ԵՄ միջնաժամկետ պարտատոմսերի թողարկման ծրագրի կանխատեսումը, որին շնորհված է նախնական Ааа վարկանիշը:

Եվրամիության վարկանիշի իջեցումը «բացասական»-ի արտացոլում է միության հանգուցային երկրների սուվերեն վարկանիշների (գտնվում են Aaa մակարդակում) համար անբարենպաստ հեռանկարները: Այս երկրների թվում են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Նիդեռլանդները: Վերջիններիս բաժին է ընկնում ԵՄ բյուջեի եկամուտների մոտ 45%-ը: Նրանց վարկունակությունը սերտորեն փոխկապակցված է, ասված է հաղորդագրությունում, քանի որ դրանք բոլորը այս կամ այն կերպ ենթարկվում են պարտքային ճգնաժամի ազդեցությանը:

Moody`s-ում համոզված են, որ ԵՄ հանգուցային պետությունների վարկունակության փոփոխմանը զուգահեռ կփոխվի նաև ԵՄ վարկունակությունը:

Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսի 23-ին Moody`s-ը Գերմանիայի և Նիդեռլանդների վարկանիշներին (գտնվում են Aaa մակարդակում) շնորհել էր «բացասական» կանխատեսում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում