Գլխավոր Լրահոս

«Հայկական ավիաուղիներ»-ը Երևան-Ստամբուլ չվերթեր կիրականացնի

«Հայկական ավիաուղիներ»-ը Երևան-Ստամբուլ չվերթեր կիրականացնի

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը հուլիսի 2-ից մեկնարկել է Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը, հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի Ֆեյսբուքի էջը։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի:

Տևական դադարից հետո Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ ավիաչվերթերը վերսկսվել էին 2022-ի փետրվարին՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկին զուգահեռ։ Հայկական Fly One Armenia և թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունները փետրվարի 2-ից սկսեցին Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքները։ Fly One Armenia-ն այս ուղղությամբ թռիչքների թույլտվությունը ստացել էր 2021-ի դեկտեմբերին, իսկ Pegasus-ը՝ 2022-ի հունվարին։

https://civilnet.am/news/648929/%d5%a9%d5%b8%d6%82%d6%80%d6%84%d5%ab%d5%a1-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6-%d5%b9%d5%be%d5%a5%d6%80%d5%a9%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%a5%d5%9e%d6%80%d5%a2-%d5%a7-%d5%a5%d5%b2%d5%a5%d5%ac-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%b6-%d5%a9%d5%bc%d5%ab%d5%b9%d6%84%d5%a8/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում