Գլխավոր Լրահոս

Փաշինյանը պնդում է՝ Աղդամից բեռների մատակարարման հարց Բրյուսելում չի քննարկել

Փաշինյանը պնդում է՝ Աղդամից բեռների մատակարարման հարց Բրյուսելում չի քննարկել

Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Աղդամից դեպի Ստեփանակերտ բեռների մատակարարման հարց Նիկոլ Փաշինյանը չի քննարկել․ այդ մասին նա հայտարարեց հուլիսի 25-ի ասուլիսի ժամանակ։

«Նման հարց քննարկեու մանդատ չունեմ։ Լաչինի միջանցքը ստեղծվել է եռակողմ հայտարարությամբ, դա ստորագրել եմ ես, դրա քննարկան մանդատն ունեմ»,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ Շառլ Միշելի՝ այդ ճանապարհով մատակարարումներ իրականացնելու մասին հայտարարությունը անակնկալ չէր, բայց ինքը նման հարց չի քննարկել, քանի որ ոչ դրա անհրաժեշտությունն է տեսնում, ոչ էլ նման մանդատ ունի։ 

Փաշինյանը նաև հայտարարեց՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրադրության հասցեագրումն ու կարգավորումը պետք են Հայաստանին ու Արցախին։

«Միջազգային հանրությունը  չի կրում այդ տառապանքը, ո՞վ է ասել որ միջազգային հանրությանը ավելի շատ է հարկավոր պրոբլեմների լուծումը քան ՀՀ-ին»,- ասաց Փաշինյանը։

Հարցին՝ ինչու պաշտոնական Երևանը որևէ կերպ չարձագանքեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ «Աղդամից հումանիտար մատակարարումներ» իրականացնելու հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Որովհետև մենք մանդատ չունենք այդ հարցը քննարկելու, որովհետև արձագանքն էլ ինքնին նշանակում է այդ հարցը քննարկել։ Մենք կարող ենք քննարկել այն հարցը, որի քննարկումը վերաբերում է մեզ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում