Գլխավոր Լրահոս

Արցախում սովամահության միջոցով ցեղասպանություն է տեղի ունենում․ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ

Արցախում սովամահության միջոցով ցեղասպանություն է տեղի ունենում․ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ

Միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հրապարակել է Արցախի վերաբերյալ իր զեկույցը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը խոչընդոտում է ցանկացած սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների մուտքը Լեռնային Ղարաբաղ, 2022 թվականի դեկտեմբերից լուսաբանվում է ԶԼՄ-ներում և քննարկվում քաղաքական առաջնորդների շրջանում:

Իմ ներդրումն այն է, որ բացատրեմ, թե ինչու դա պետք է համարել ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ Ցեղասպանության մասին կոնվենցիայի 2-րդ (գ) հոդվածի համաձայն․ «Խմբի համար կանխամտածված այնպիսի կենսապայմանների ստեղծում, որոնք նախատեսված են նրա ֆիզիկական ոչնչացման համար»:

Այստեղ դիակիզարաններ չկան, մաչետեի հարձակումներ էլ չկան։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անհապաղ արմատական փոփոխությունների՝ հայերի այս խումբը կոչնչանա մի քանի շաբաթից։

Շատ առումներով Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին սովի մատնելը Ցեղասպանության նախատիպ է՝ խմբի ոչնչացմանն ուղղված կենսապայմանների պարտադրման միջոցով: Սա փակում է ողբերգական շրջանը, քանի որ «1915 թվականին թուրք կառավարիչների կողմից հայերի նկատմամբ վերաբերմունքը պարադիգմ է ապահովում ցեղասպանության դրույթի համար, որը վերաբերում է կյանքի պայմանների պարտադրմանը»:

Որպես այս ոլորտում որոշակի փորձ ունեցող անձ՝ ինձ համար պատիվ է եղել իմ ներդրումն ունենալ՝ տրամադրելով անաչառ զեկույց, և ես պատրաստ եմ օգնել ցանկացած կողմի, որը ձգտում է կանխել Լեռնային Ղարաբաղում հայերի ոչնչացումը»,- նշել է միջազգային իրավունքի մասնագետը։

Ավելի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել էր Լուիս Մորենո Օկամպոյին՝ խնդրելով փորձագիտական կարծիք հայտնել, թե արդյոք Արցախում խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը:

***

2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։

Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։

Հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ հումանիտար օգնություն է ուղարկում Արցախ։ Նախապես հայտարարվել էր, որ հայկական կողմը բեռը կհասցնի Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահներն այն կտեղափոխեն Արցախ։ Օգնությունը տեղափոխող բեռնատար մեքենաները դեռ կանգնած են հայկական անցակետի մոտ։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում