Գլխավոր Լրահոս

ԱՄՀ-ն արտոնյալ վարկավորումը դնում է կայուն հիմքերի վրա

ԱՄՀ-ն արտոնյալ վարկավորումը դնում է կայուն հիմքերի վրա

Արժույթի միջազգային հիմնադրամը ոսկու վաճառքից ստացված եկամուտները աղքատ երկրներին տրամադրելու որոշում է կայացրել։

Հիմնադրամի մամլո հաղորդագրության համաձայն՝ ԱՄՀ տնօրենների խորհուրդն արդեն իսկ հավանությունն է տվել որոշմանը։ Այն լրացնում է հիմնադրամի նախորդ համանման միջոցառումը, երբ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում $1,1 մլրդ հատկացվեց աղքատ երկրներին։

Ըստ ԱՄՀ-ի՝ որոշումը կյանքի կկոչվի կամավոր-հարկադրման սկզբունքով։ Ոսկու վաճառքից ստացված եկամուտները համամասնորեն կբաշխվեն հիմնադրամի անդամ երկրների միջև՝ ըստ ազգային քվոտաների։ Սակայն գումարները երկրներին կտրամադրվեն միայն նրանց կողմից այդ միջոցների առնվազն 90%-ը աղքատության կրճատման հատուկ ծրագրերին ուղղելու «բավարար հավաստիացումների» առկայության դեպքում։

ԱՄՀ կառավարիչ-տնօրեն Քրիստին Լագարդը նշել է, որ այս սխեման «աղքատներին արտոնյալ վարկերի տրամադրումը» կայուն հիմքերի վրա կդնի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում