Գլխավոր Լրահոս

Իսպանական բանկերի վերակապիտալիզացիայի համար €59,3 մլրդ կպահանջվի

Իսպանական բանկերի վերակապիտալիզացիայի համար €59,3 մլրդ կպահանջվի

Եվրահանձնաժողովում գնահատել են Իսպանիայի բանկային համակարգի 90%-ի վիճակը։ Կառույցում նշել են, որ երկրի բանկերի վերակապիտալիզացիայի համար անհրաժեշտ միջոցների տրամադրման մասին որոշում կընդունվի մինչև տարեվերջ։ Հանձնաժողովում մյուս կողմից չեն հստակեցրել, թե որքան գումար կստանա Մադրիդը, քանի որ Կայունացման եվրոպական մեխանիզմը կսկսի գործել հոկտեմբերի 8-ից։

Եվրախմբի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը լավատեսական է համարել այն, որ Իսպանիային ամենայն հավանականությամբ անհրաժեշտ կլինի €59,3 մլրդ: Մինչ այս եվրախումբը Իսպանիայի բանկերի վերակապիտալիզացիան €100 մլրդ էր գնահատել։

Ի տարբերություն Աթենքի, Դուբլինի և Լիսաբոնի՝ Մադրիդը ԵՄ-ի հետ փոխպայմանավորվածություն է ձեռք բերել, որ անհրաժեշտ գումարները կհատկացվեն բանկերին, այլ ոչ կառավարությանը, ընդ որում՝ առանց Արժույթի միջազգային հիմնադրամից միջոցներ ներգրավելու։ Սա Իսպանիային հնարավորություն կտա խուսափել բյուջետային լրացուցիչ կոնսոլիդացիայից, ինչպես նաև բյուջետային խնայողություններից։ Մադրիդը ներկայում բյուջեի դեֆիցիտի կրճատման նպատակով արդեն իսկ կոշտ խնայողությունների միջոցառումներ է իրականացնում։

Իսպանիայի կառավարության կանխատեսումների համաձայն՝ բանկերի վերակապիտալիզացիան երկրի տնտեսության համար էական հետևանքներ կունենա: Այդ դեպքում երկրի պետպարտքը 2012թ. կկազմի մինչև ՀՆԱ-ի 80,3%-ը և 2013թ.՝ ՀՆԱ-ի 90,5%-ը։ Ավելի վաղ Իսպանիայի կառավարությունը 2012թ. պետպարտքը կանխատեսել էր ՀՆԱ-ի 80% մակարդակում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում