Սեպտեմբերի 22-ին Մյունխենում մեկնարկել է «Օքթոբերֆեսթը»՝ գարեջրի ամենամյա փառատոնը։ Մինչև հոկտեմբերի 7-ը գարեջուրը Մյունխենում հոսելու է գետի պես: The Economist ամսագիրը որոշել է պարզել՝ որքան է պետք ջանալ կես լիտր գարեջուր վաստակելու համար:
Հիմնվելով UBS շվեյցարական բանկի վերլուծաբանների տվյալների վրա՝ The Economist-ը կազմել է այն երկրների ցանկը, որտեղ պետք է ամենից շատն ու ամենից քիչը աշխատել կես լիտր գարեջուր վայելելու համար: Պարզվում է՝ միջինում պետք է աշխատել 20 րոպե՝ իրեն մեկ գավաթ գարեջուր թույլ տալու համար:
Աշխատանքային ամենքիչ րոպեները կպահանջվեն ԱՄՆ-ում. այստեղ միջինում պետք է աշխատել մոտ 5 րոպե՝ մանրածախ առևտրի կետում մոտ 0,5 լ գարեջուր գնելու համար: Իսկ ահա Հնդկաստանում ավելի լավ է ընդհանրապես մոռանալ այս խմիչքի մասին. «հանուն գարեջրի» այստեղ պետք է աշխատել 50 րոպե: Ռուսաստանում մոտ $1,40 արժողությամբ կես լիտր գարեջուրը կարելի է վաստակել 15 րոպեում:
Civilnet











