Գլխավոր Լրահոս

Միջազգային ավիացիան կթռչի շահույթով

Միջազգային ավիացիան կթռչի շահույթով

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) 2012թ. ակնկալում է $4,1 մլրդ-ի շահույթ, ինչը 12,9%-ով գերազանցում է կազմակերպության հունիսյան կանխատեսումը ($3 մլրդ)։ IATA-ում կանխատեսման վերանայումը պայմանավորում են 2012թ. երկրորդ կիսամյակում համաշխարհային խոշոր ավիափոխադրողների շահույթի աճով, ինչպես նաև նավթի գների հետագա անկման սպասումներով։

Կազմակերպության նոր կանխատեսումների համաձայն՝ ավիաընկերությունների հասույթը այս տարի կկազմի $636 մլրդ, ինչը 11,5%-ով գերազանցում է 2008թ. ցուցանիշը ($570 մլրդ): Այսպիսով՝ մարժայի մակարդակը 0,5%-ի փոխարեն կազմել է 0,6%:

Ըստ IATA-ի ղեկավար Թոնի Թայլերի՝ կանխատեսման վերանայումը պայմանավորված է տնտեսական ծանր պայմաններում ավիաընկերությունների ֆինանսական ցուցանիշների բարելավմամբ: Բացի այդ՝ աճին խթանել է օդային բեռնափոխադրումների ծավալների 5,3%-ով ավելացումը։ Կազմակերպությունում նշում են, որ ներկայիս տվյալները դրական են միայն նախորդ ցուցանիշների համեմատ, քանի որ համաշխարհային ավիացիան նախկինի պես շարունակում է անկում արձանագրել: Այսպես՝ 2010թ. և 2011թ. ոլորտի զուտ շահույթը կազմել է համապատասխանաբար $19,2 մլրդ և $8,4 մլրդ:

IATA-ի կանխատեսման մեջ ընդգծվում է ավիաընկերությունների շահութաբերության վրա նավթի համաշխարհային գնի դինամիկայի ազդեցությունը։ Նավթի միջին գինը $79/բարել-ից բարձրացել է $110/բարել, որը համարժեք է ավիացիոն վառելիքի $127,7/բարել գնին: Արդյունքում ընկերությունների օպերացիոն ծախքերում վառելիքի ծախսերի մասնաբաժինն ավելացել է 40%-ով ($50 մլրդ-ով)՝ կազմելով $208 մլրդ:

Կազմակերպությունում նշում են, որ ՕՊԵԿ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից նավթի մատակարարման ծավալների ավելացումը, ինչպես նաև ոլորտում Հյուսիսային Ամերիկայի երկրների քայլերը պետք է նպաստեն նավթի գների նվազմանը, ինչի արդյունքում ոլորտի ցուցանիշները ինչ-որ չափով կբարելավվեն: 2013թ. ոլորտում $7,5 մլրդ-ի շահույթ է ակնկալվում և $660 մլրդ-ի հասույթ։

Այս տարի առավել մեծ շահութաբերություն կարձանագրեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ընկերությունները՝ $2,3 մլրդ։ Հյուսիսային Ամերիկայում շահույթը կկազմի $1,9 մլրդ։ Ամենաբարդ իրադրությունում կհայտնվի Եվրամիությունը: Ընթացիկ տարում եվրոպական ավիափոխադրողների վնասները կկազմեն $1,1 մլրդ: Եվրոպայում ռեցեսիան ևս կազդի բեռնափոխադրումների վրա, որի ծավալները նախորդ տարվա համեմատ կնվազեն 2%-ով։

IATA-ում նշում են, որ ավիաընկերությունների շահութաբերության վրա ազդեցություն կունենա նաև ԵՄ-ում ջերմոցային գազերի առևտրի քվոտային համակարգի ներդրումը։ Կազմակերպությունում դեմ են այդ համակարգին՝ կարծելով, որ այն խաթարում է մրցակցային դաշտը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում