Գլխավոր Լրահոս

Լագարդն ու Բեռնանկեն հստակեցրել են ԱՄՆ տնտեսության առաջնայնությունները

Լագարդն ու Բեռնանկեն հստակեցրել են ԱՄՆ տնտեսության առաջնայնությունները

ԱՄՆ-ի տնտեսությունը վերականգնվում է, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ-տնօրեն Քրիստին Լագարդը ամերիկյան CBS հեռուստաընկերության եթերում: «Անշարժ գույքի շուկայում անկման դադարի և արձանագրվող ամրապնդման փաստը վկայում է տնտեսական իրադրության բարելավման մասին: Մյուս կողմից՝ հասկանում եմ, որ սա չի կարող համոզիչ լինել դեռևս գործազուրկ 20 մլն ամերիկացիների համար»,- ասել է Լագարդը:

Լագարդը դրական է համարել հատկապես անշարժ գույքի շուկայի ամրապնդումը, քանի որ հենց այս ոլորտից է սկսվել 2008թ. ճգնաժամը: Լագարդը նշել է նաև, որ ԱՄՆ տնտեսության աճի տեմպերը շարունակում են դանդաղ մնալ:

ԱՄՆ տնտեսական աճի դանդաղ տեմպի մասին հայտարարել է նաև Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ղեկավար Բեն Բեռնանկեն Economic Club of Indiana-ի նիստին ընթացքում: «Ներկայում տնտեսությունն աճ է արձանագրում, ավելանում է աշխատատեղերի թիվը: Մենք ակնկալում ենք, որ տնտեսական աճը առաջիկայում կշարունակվի, և ռեցեսիայի նշաններ չկան: Մյուս կողմից՝ տնտեսության աճի տեմպը բավարար չէ գործազրկության մակարդակը նվազեցնելու համար, ինչը մտահոգում է ԴՊՀ-ին»,- ասել է Բեռնանկեն:

Նրա խոսքով՝ պարտատոմսերի գնման ԴՊՀ-ի ծրագիրը տնտեսության աճի աջակցման հիմնական միջոցն է։ Բեռնանկեն իր ելույթում նշել է, որ ԴՊՀ-ն կշարունակի «երկակի պարտավորությունների» քաղաքականությունը՝ աջակցելով տնտեսության աճին ու ապահովելով գնաճի ցածր մակարդակ։ «Մեր նպատակը յուրաքանչյուր ամերիկացուն աշխատանքով ու գների առավելագույն ցածր մակարդակով ապահովելն է», -ասել է Բեռնանկեն:

Օգոստոսին ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմել է 8,1%։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում