Գլխավոր Լրահոս

ՌԴ Պետդուման անժամկետ հետաձգել է հայկական վարորդականների ընդունման օրինագծի քննարկումը

ՌԴ Պետդուման անժամկետ հետաձգել է հայկական վարորդականների ընդունման օրինագծի քննարկումը

Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորները որոշել են անժամկետ հետաձգել ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության նպատակով Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչման նախագծի քննարկումը։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի խորհրդարանի պաշտոնական կայքը։

Հարցի քննարկման ընթացքում Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է․ «Փաստորեն, այս օրինագծով առաջարկվում է Հայաստանին լրացուցիչ արտոնություններ տալ, այն դեպքում, երբ Հայաստանի պատգամավորները, ղեկավարությունը, կառավարությունը ոչ մի քայլ չեն արել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրագրման համար։ Հենց այս հիմնավորմամբ ենք (ռուսերենի պաշտոնական կարգավիճակի – խմբ․) մենք որոշում կայացնում Ռուսաստանի տարածքում այլ երկրների ազգային վարորդական իրավունքի վկայականների օգտագործման թույլտվության վերաբերյալ։ Տեսնում ենք, որ Հայաստոնում ռուսաց լեզվի կարգավիճակ չկա, վերջին որոշումները բոլորովին ուղղված չեն այդ ոլորտում հարաբերությունների զարգացմանը»։

Օրինագծի քննարկումը կասեցնելու առաջարկով հանդես է եկել Պետդումայի տրանսպորտի և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հանձնաժողովի նախագահ Եվգենի Մոսկվիչևը: Նրա կարծիքով՝ տվյալ նախաձեռնությունը ներկայումս չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։

***

2022-ի հունիսի 29-ին Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծ, ըստ որի՝ Հայաստանում ստացած ազգային վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել Ռուսաստանում։ Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականները կճանաչվեն, եթե նրանք ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն են ծավալում ՌԴ-ում։ 

Հայաստանի քաղաքացիների նկատմամբ սահմանափակումները սկսեցին կիրառվել դեռ 2017-ից, երբ այդ տարվա հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտավ «Տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության մասին» օրենքը։ Այդպիսով արգելվեց Ռուսաստանում օտարերկրյա վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնել։ Ընդունված նոր օրենքի հետևանքով ՌԴ-ում աշխատող հայաստանցի վարորդներից շատերը կորցրին աշխատանքը։ Պատճառը վարորդական իրավունքներում լատինատառ գրառման բացակայությունն էր, որի հետևանքով հայ վարորդները չէին կարող քննություն հանձնել և ռուսաստանյան վարորդական իրավունք ձեռք բերել: Նրանց վկայականում անձի հայրանվան դաշտում գրառումը միայն հայերեն էր, որոշ դեպքերում՝ նաև ռուսերեն թարգմանությամբ:

2017-ին ընդունված օրենքը, սակայն, ունի բացառություններ․ այն չի տարածվում այն երկրների քաղաքացիների վրա, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի։ Խոսքը Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի մասին է։ Այս երկրների քաղաքացիների ազգային վարորդական վկայականը Ռուսաստանի համար ընդունելի է։

https://civilnet.am/news/667186/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%80%d5%a4%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%be%d5%a5%d5%b6-%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4%e2%80%a4-%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%a7-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ac/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում