Գլխավոր Լրահոս

Խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցվել է․ Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ

Խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցվել է․ Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ

Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագծի կետերի մեծ մասը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, փոխանցում է «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությունը։

«Կարծում ենք, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանը Ղարաբաղում լիովին վերականգնեց ինքնիշխանությունը իր միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ, խաղաղության համաձայնությանը հասնելու գործընթացը հեշտացավ, և դրա ստորագրման հավանականությունը պետք է ավելի մեծ լինի»,- ասել Մամեդովը:

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Ադրբեջանը սպասում է Հայաստանի գործողություններին։

«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկն այսօր էլ ուժի մեջ է։ Այդ պատճառով հետագա քայլերը պետք է արվեն, առաջին հերթին, Հայաստանի կողմից»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալը։

***

Հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում 2024-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում