Գլխավոր Լրահոս

Պատրուշևն ասել է, թե երբ է հնարավոր հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը

Պատրուշևն ասել է, թե երբ է հնարավոր հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը

Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը, իսկ Արևմուտքի քայլերն առայժմ միայն սրում են իրավիճակը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում ԱՊՀ գործընկերների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք շահագրգռված ենք նաև հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ, դրա զարգացման համար պայմաններ ստեղծելու և փոխադարձ վստահության ու համագործակցության ամրապնդմամբ»,- վստահեցրեց նա։

Այդ նպատակով, շարունակեց Պատրուշևը, Ռուսաստանը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ այդ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների բացման։ 

«Պրակտիկան ցույց է տալիս, որ դա հնարավոր է միայն արտատարածաշրջանային ուժերի չմիջամտության դեպքում: Արևմտյան երկրների գործողությունները տարածաշրջանում հետընթաց են հրահրում և նպաստում են հակասությունների պահպանմանը»,- ընդգծեց նա:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցում նոյեմբերի 8-ին Մոսկվայում անցկացվող Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը:

Հայաստանը այդ հանդիպմանը, ինչպես հայտնել է Պատրուշևը, ներկայացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում