Գլխավոր Լրահոս

Էրդողանը կրկին խոսել է «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի պարտավորությունների» մասին

Էրդողանը կրկին խոսել է «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի պարտավորությունների» մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ խոսել է Սյունիքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի և այդ համատեքստում «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի պարտավորությունների» մասին։

«Ղարաբաղի 30-ամյա օկուպացիայից հետո տարածաշրջանում խաղաղության հնարավորություն եմ տեսնում։ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ունեցած պարտավորությունների կատարումը կհեշտացնի այդ գործընթացը։ Ամենակարճ ժամանակում Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող հաղորդակցային կապերի ստեղծումը նաև ռազմավարական նշանակություն ունի»,- այսօր՝ նոյեմբերի 9-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ Ուզբեկստանում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ համաժողովի ընթացքում։

Թուրքիայի նախագահը Հայաստանի մասին համանման հայտարարությամբ էր հանդես եկել նաև նոյեմբերի 3-ին Աստանայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության համաժողովի շրջանակներում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում