«Այս պահին դեռ պարզ չէ՝ Ադրբեջանը համաձա՞յն է, վերահաստատո՞ւմ է երեք սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ»,- նոյեմբերի 24-ին պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այդ երեք սկզբունքներից մեկն այն է, որ ՀՀ-ի տարածքը 29 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանինը՝ 86 600 քառակուսի կիլոմետր։ Երկրորդ սկզբունքն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեմարկացիայի ու դելիմիտացիայի հիմք պիտի ընդունվի Ալմաթիի հռչակագիրը, 1974-1990 Խորհրդային ԳՇ շտաբի քարտեզները, իսկ երրորդ սկզբունքն այն է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պիտի բացվեն երկրների իրավազորության ներքո, հավասարության ու ինքնիշխանության սկզբունքների հիման վրա։
«Դեռ հստակ չէ, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ երեք սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքել, բայց չենք էլ կարող ասել, որ Ադրբեջանը վերահաստատում է իր հավատարմությունը այդ սկզբունքներին»,- ասաց Փաշինյանը։
Վերջինիս խոսքով՝ «առաջիկայում սահմանների ու քարտեզների մասին քննարկում նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև», Հայաստանն ակնկալում է, որ Ադրբեջանը կոնկրետ կասի, թե ինչ նկատի ունի 29 800 քառակուսի կիլոմետր ասելով։
Civilnet











