Գլխավոր Լրահոս

Անկլավները չեն մտնում ՀՀ-ի 29 800 կիլոմետրի մեջ. Նիկոլ Փաշինյան

Անկլավները չեն մտնում ՀՀ-ի 29 800 կիլոմետրի մեջ. Նիկոլ Փաշինյան

Երբ ասում ենք Հայաստանը 29 800 կիլոմետր է, դրա մեջ չեն մտնում այն էքսկլավ/անկլավները, որոնք խորհրդային տարիներին պատկանել են Ադրբեջանին. նոյեմբերի 24-ին քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փոխարենը, ըստ Փաշինյանի, 29 800 կիլոմետրը ներառում է Արծվաշենը։

«Եթե ես ուզենամ էլ, չեմ կարող ասել, թե նման հարց չկա, որովհետև Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է, չեմ կարող ասել, թե ինքնիշխան տարածքի էս կտորի հետ գործ չունենք»,- ասաց Փաշինյանը։ Նրա կարծիքով՝ կան մի քանի տարբերակներ հարցի կարգավորման համար։ 

«Օրինակ՝ մենք վերահաստատում ենք մեր ինքնիշխանությունը Արծվաշենի նկատմամբ, իսկ Ադրբեջանը՝ դե յուրե գոյություն ունեցած անկլավների նկատմամբ։ Բազմաթիվ հարցեր կան, պետք է էքսկլավի տարածքը սահմանագծել, երկրորդ՝ կա հարց, մենք Արծվաշենի հետ անմիջական սահման չունենք, ինչպե՞ս ենք մեր սահմանից մինչև Արծվաշենի սահման անցնելու։ Այստեղ առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնք կարող են լուծվել կամ այլ լուծում գտնել»,- հայտարարեց վարչապետը։ Ըստ նրա՝ մեկ այլ տարբերակ էլ այն է, որ այն էքսկլավը, որ պարփակված է ՀՀ տարածքով, սկսում է համարվել ՀՀ տարածք և հակառակը։ 

 «Բանակցություններում այս թեման եղել է։ Վերջին անգամ երբ Տավուշի մարզ էի այցելել, ծրագրում նախատեսված չէր, բայց մտա Ոսկեպար գյուղ ու մեր սիրելի ոսկեպարցիներին ասացի, որ ես այդ թեման չեմ մոռացել։ Այս պահին առարկայական պայմանավորվածություն, փոխադարձ համաձայնություն չկա»,- նշեց Փաշինյանը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում