Գլխավոր Լրահոս

Բլինքենը Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցներում քննարկել է խաղաղության պայմանագիրը

Բլինքենը Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցներում քննարկել է խաղաղության պայմանագիրը

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից։

Բլինքենն ու Փաշինյանը քննարկել են ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամուր և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին․ «Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի նախագահի հետ զրույցում Բլինքենը ողջունել է խաղաղության պայմանագիր կնքելու հարցում Ալիևի հանձնառությունը․ «Պետքարտուղարն ընդունել է տառապանքները, որոնք այս երկարատև հակամարտությունը պատճառել է ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին: Նա ընդգծել է այն առավելությունները, որոնք տարածաշրջանում կհայտնվեն խաղաղության հաստատումից հետո»։

Ալիևն ու Բլինքենը անդրադարձել են նաև Ադրբեջանի և ԱՄՆ հարաբերություններում «վերջին անհանգստացնող կետերին»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում