Գլխավոր Լրահոս

Հայաստանը և Ադրբեջանը քննարկում են սահմանից զորքերի հետքաշման գաղափարը․ Միրզոյան

Հայաստանը և Ադրբեջանը քննարկում են սահմանից զորքերի հետքաշման գաղափարը․ Միրզոյան

Հայաստանը և Ադրբեջանը քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման գաղափարը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Կարծում ենք, որ զորքերի հետքաշումը իսկապես դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր նոր էսկալացիան։ Այստեղ չեմ ասում, որ ունենք համաձայնություն։ Սա գաղափար է, որը քննարկվում է»,- ասել է Միրզոյանը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական փոխադարձ քայլերը դրական ազդեցություն են ունենալու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վրա։

«Հիմնական գործընթացը, այնուամենայնիվ, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն են։ Կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է վերադառնա բանակցությունների սեղան հանդիպումների ձևաչափով։ Առիթ ունեցել ենք ասելու, որ գործի մեծ մասն արված է, և հիմա մեզ պետք է հանդիպել և պայմանավորվածությունների գալ էական հարցերի շուրջ վերջնական ձևակերպումների շուրջ»,- նշել է Միրզոյանը։

Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ ասվում էր, որ Ադրբեջանը համաձայնել է ազատել 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանը՝ ադրբեջանցի 2 զինծառայողի։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում