Գլխավոր Լրահոս

Հաջիևի պնդմամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը «ամենախաղաղ շրջափուլում են»

Հաջիևի պնդմամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը «ամենախաղաղ շրջափուլում են»

Ներկայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա են դիվանագիտական շփումներ, ուղիղ խոսակցություն. հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը BBC-ին տված հարցազրույցում։ 

Հղում անելով դեկտեմբերի 7-ի Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի միջև համաձայնությանը՝ նա նշել է, որ, «իր կարծիքով, կողմերին հաջողվել է դրական օրակարգով աշխարհին զարմացնել»։

Հաջիևի խոսքով՝ «անկախությունից ի վեր վերջին երեք ամիսները կարելի է համարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ամենախաղաղ կամ ամենահանգիստ շրջափուլը»։ 

Ադրբեջանցի պաշտոնյան ասածը հիմնավորել է հետևյալ կերպ․ «Չկա պատերազմ, չկա վայրագություն, չկա առճակատում, զինվորները վերադառնում են իրենց զորանոցը, և տեղում ապահովվել է հարաբերական խաղաղություն։ Հիմա եկել է ժամանակը այն փոխակերպելու կայուն և տևական խաղաղության, որը պետք է ուղեկցվի խաղաղության պայմանագրի կնքմամբ»։

Ադրբեջանի նախագահի օգնականը հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին՝ փորձելով համոզել, որ Ադրբեջանը նրանց վերադարձի համար «տրամադրում է բոլոր հնարավորությունները՝ այդ թվում  անվտանգային»։

«Այստեղ հիմնական նախապայմանն այն է, որ [հայերը] պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն և ապրեն ադրբեջանական օրենքներին համապատասպան»,- ասել է Հաջիևը և հավելել, որ ադրբեջանական կառավարությունը վերադարձի նպատակով ստեղծել է հատուկ էլեկտրոնային համակարգ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում