Գլխավոր Լրահոս

Ի՞նչ ենք մենք տոնում Երևանում

Ի՞նչ ենք մենք տոնում Երևանում

Ես շատ եմ շրջում Երևանով և տեսնում եմ, թե ինչպես են Հանրապետության հրապարակում Ամանորի, Սուրբ ծննդյան տոների զանգվածային պատրաստություններ ընթանում, ինչպես են մայրաքաղաքի ամենաժամանակակից ռեստորանները մրցում իրար հետ Ամանորի իրենց զարդարանքներով։ Անկեղծ ասած, ես խնդիր չեմ տեսնում, որ մարդիկ տոներ նշեն մասնավոր կերպով կամ իրենց ընտանիքների հետ։ Եվ, առհասարակ, կարծում եմ, որ աշխարհի բոլոր երեխաները միշտ արժանի են իրենց բաժին ուրախությունը ստանալ այս տոներից: Սակայն պետք է ասեմ, որ հանրային քաղաքացու տեսանկյունից այս ամենը բավական վիրավորական է այն իրադարձությունների ֆոնին, որ տեղի ունեցան այս տարի։ 

Հիմա կոնկրետ՝ ի՞նչ ենք մենք տոնում այստեղ: Այն, որ մեր հազարավոր հայրենակիցներ ապրում են Հայաստանի մարզադահլիճներում և համայնքային կենտրոններո՞ւմ։ Մենք տոնում ենք այն, որ հայկական սփյուռքի միլիոնավոր ներկայացուցիչներից, հավանաբար, հարյուրից քիչ մա՞րդ է այստեղ օգնում փախստականներին: Մենք տոնում ենք այն, որ Արցախում վերջին 2000 տարվա մեր պատմամշակութային ժառանգությունը թողնվել է այլասերվածների ու հանցագործների ձեռքո՞ւմ։ Մենք տոնում ենք այն, որ այս պահին մեր պետությունը ձգտում է խաղաղության համաձայնագրի, որը պաշտոնական հաստատման կնիք կդնի Հայոց երկրորդ ցեղասպանության վրա: Թե՞ մենք տոնում ենք այն, որ նվաստանալու մեր անսահման կարողությունը և հավաքական պատվի բացակայությունը սխալմամբ ընկալում ենք որպես դիմացկունություն և ստոիցիզմ: 

Ո՛չ և ո՛չ, տոնելու ժամանակը չէ: Հիմա շատ գործ անելու և քիչ խոսելու ժամանակն է: Ավելի շատ բան տալու և քիչ վերցնելու ժամանակն է։ Խոնարհության և միայն կատարված աշխատանքով հպարտանալու ժամանակն է: Ամենակարևորը, ժամանակն է, որ մեր ողջ էությամբ ատենք թուլությունը, կոռուպցիան և միջակությունը, որոնք հնարավոր դարձրին այս սարսափելի տարին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում