Գլխավոր Լրահոս

Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու հարցերը Մոսկվան քննարկում է Ադրբեջանի հետ. Գալուզին

Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու հարցերը Մոսկվան քննարկում է Ադրբեջանի հետ. Գալուզին

Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների գտնվելու հետ կապված բոլոր հարցերը Մոսկվան քննարկում է ադրբեջանական կողմի հետ։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Գալուզինը նշել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ոչ ոք չի չեղարկել, և դրանում նախատեսված է, որ խաղաղապահները տարածաշրջանում կլինեն հինգ տարի, այսինքն՝ մինչև 2025-ի նոյեմբեր՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ:

«Իհարկե, իրավիճակն արմատապես փոխվեց, երբ Հայաստանի ղեկավարությունը որոշեց Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչն ամրագրվեց ԵՄ հովանու ներքո անցկացված գագաթաժողովներում՝ սկսած 2022-ի հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպումից», - ասել է Գալուզինը։

Այժմ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու հետ կապված բոլոր հարցերը քննարկում է բացառապես ադրբեջանական կողմի հետ: Գալուզինի խոսքով՝ դա տեղի է ունենում փոխադարձ հարգանքի և կառուցողական մթնոլորտում։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում