Գլխավոր Լրահոս

Տեղահանված արցախցիների նորածիններն օգտվո՞ւմ են արդյոք աջակցության միջոցառումներից. ահազանգի հետքերով

Տեղահանված արցախցիների նորածիններն օգտվո՞ւմ են արդյոք աջակցության միջոցառումներից. ահազանգի հետքերով

Անի Գրիգորյան, #CivilNetCheck 

Արցախից բռնի տեղահանվածների՝ Հայաստանում ծնված երեխան ՀՀ կառավարության կողմից տրամադրվող աջակցությունների շահառու է։

ՍիվիլՆեթի ընթերցողները խնդրել էին պարզել այս հարցի պատասխանը՝ ահազանգելով, որ թեև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ նորածինները ևս շահառու են, սակայն 114 թեժ գծից այլ պատասխան են տալիս։  

«…114 թեժ գծից մերժում են նորածնի շահառու լինելու հանգամանքը՝ տալով «դասական» պատասխան՝ ծնվել է ՀՀ-ում, 100 000 աջակցության ծրագրի շահառու չի հանդիսանում»,- գրել էր օգտատերերից մեկը։ 

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, գրավոր հարցմամբ դիմեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ խնդրելով պարզաբանել այս հակասությունը։ 

Ստացված պատասխանում նախարարությունը տեղեկացնունմ է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ Հայաստանում ծնված երեխան ՀՀ կառավարության աջակցության ծրագրերի շրջանակում կարող է աջակցություն ստանալ, եթե ծնողը տվյալ միջոցառումների շահառու է։ 

Ինչ վերաբերում է 100 000 աջակցության ծրագրին, ապա նախարարությունից պարզաբանում են. «ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ Հայաստանում ծնված մինչև 18 տարեկան երեխան, անկախ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված լինելու հանգամանքից, համարվում է 100 000 դրամ միանվագ աջակցության ծրագրի շահառու, եթե համապատասխան դիմում ներկայացրած ծնողը (խնամակալը կամ հոգաբարձուն) հանդիսանում է միջոցառման շահառու: Մինչև 18 տարեկան շահառուի համար միանվագ դրամական աջակցությունը նշանակվում և վճարվում է երեխայի ծնողի (խնամակալի կամ հոգաբարձուի) էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա»: 

Օգտատերերը նաև բարձրաձայնում են, որ 40+10 բնակվարձի և կոմունալների համար տրամադրվող աջակցության օնլայն հարթակը հնարավորություն չի տալիս համակարգ մուտքագրել նորածնի տվյալները (ծնողների հաշվառումը ծնվելու պահին Արցախ է)։

Այս մասով նախարարությունից տեղեկացնում են, որ կառավարության համապատասխան որշումներով, որոնք վերաբերում են արցախցիներին սոցիալական աջակցություն տրամադրելու միջոցառումներին, ինչպես նաև ժամանակավոր կացարանում բնակվելու և  կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելուն, տվյալ ծրագրերի շահառուներ կարող են լինել բացառապես կառավարության 03.10.2023 N 1675-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում միանվագ 100,000 դրամ ստացած անձինք:

«Եթե ծնողը նորածնի համար ստացել է 100 000 դրամ աջակցություն, ապա բնակվարձի և կոմունալ ծառայությունների համար տրամադրվող աջակցության օնլայն հարթակ որոշման շրջանակում երեխայի տվյալների մուտքագրման հնարավորություններն առկա են»,- նշում են նախարարությունից։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում