Գլխավոր Լրահոս

Հուլուսի Աքարը սպառնացել է նոր պատերազմով, եթե Հայաստանը «չընդունի պարզած ձեռքը»

Հուլուսի Աքարը սպառնացել է նոր պատերազմով, եթե Հայաստանը «չընդունի պարզած ձեռքը»

«Ջանքեր ենք գործադրում, որ Հայաստանը հնարավորինս շուտ ընդունի Ադրբեջանի պարզած ձեռքն ու տարածաշրջանում հաստատվի խաղաղություն և կայունություն»․ հունվարի 29-ին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի նախագահ Հուլուսի Աքարը, որի գլխավորած պատվիրակությունը ներկայում գտնվում է Բաքվում։

2018-2023թթ․ Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Աքարը ադրբեջանցի լրագրողների հետ ճեպազրույցում շարունակել է ուղերձներ հղել Հայաստանին։

«Պետք է իմանալ՝ որևէ տեսակի սադրանքով, աջակցությամբ կամ ուղղորդմամբ առաջնորդվելը դրական չի ազդի տարածաշրջանի, Հայաստանի վրա և չի հեշտացնի մարդկանց կյանքը»։

Աքարի պնդմամբ՝ կան որոշ երկրներ, որոնք ցանկանում են Հայաաստանը պրոքսի պետություն դարձնել։ 

«Եթե Հայաստանն այդ ճանապարհն ընտրի, ապա ինչպես 44-օրյա գործողության ժամանակ շատ լուրջ վնաս կրեց և գին վճարեց, նույն ձևով պատմությունը կկրկնվի»,- նշել է Աքարը՝ վերահաստատելով, թե Թուրքիայի նպատակը խաղաղությունն ու կայունությունն է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում