Հայ-ադրբեջանական սահմանին այսօր՝ հունվարի 31-ին, տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների վեցերորդ հանդիպումը, հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հանդիպումը կկայանա Իջևանի և Ղազախի հատվածում։
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։ Համաձայնությունից հետո սահմանազատման հարցով հինգ հանդիպում է կայացել՝ երեքը հայ-ադրբեջանական սահմանին, մեկը՝ Մոսկվայում, մյուսը՝ Բրյուսելում։
https://civilnet.am/news/759801/%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a6%d5%a1%d5%bf%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b1%d5%b6%d5%a1%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2-%d5%a5%d5%b6-%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ac-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d6%87-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4/
Civilnet











