Մարտին Ժնևում հնարավոր է, որ քննարկումներ տեղի ունենան Հայաստանի և Ադրբեջանի միջև միջխորհրդարանական երկխոսության հարթակ ստեղծելու շուրջ: Այդ մասին ադրբեջանական Trend գործակալության հետ հարցազրույցում ասել է Միջխորհրդարանական միության (IPU) գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը։
«Ես քննարկումներ եմ անցկացրել Ադրբեջանի իշխանությունների հետ և գոհ եմ իմ ստացած պատասխանից։ Այս փուլում մենք ձգտում ենք հասնել սկզբունքային համաձայնության, որ Միջխորհրդարանական միությունը հարթակ կտրամադրի երկու երկրներին՝ խորհրդարանական մակարդակով անկեղծ ու ազնիվ քննարկելու այն հարցերը, որոնք կարող են օգնել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը»,- ասել է նա:
Չունգոնի խոսքով՝ միությունը նախատեսում է քննարկումների համար հրավիրել երկու երկրների խորհրդարանների բարձրագույն ղեկավարությանը։ Նա համոզված է, որ խորհրդարանական դիվանագիտությունը կլրացնի ավանդական դիվանագիտությանը։
Civilnet











