Գլխավոր Լրահոս

Եթե Հայաստանը չկարգավորի իր օրենսդրությունը, խաղաղության պայմանագիր չի լինի․ Ալիև

Եթե Հայաստանը չկարգավորի իր օրենսդրությունը, խաղաղության պայմանագիր չի լինի․ Ալիև

«Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ պահանջ չունենք, սակայն նրանք էլ պետք է իրենց պահանջները հետ վերցնեն», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ փետրվարի 14-ին Միլլի Մեջլիսում երդմնակալության ժամանակ։

«Մեզ հետ շանտաժի լեզվով խոսելը, անհիմն պահանջներ ներկայացնելը նրանց վրա թանկ կնստի»,- ասել է նա։

Ալիևն իր խոսքում կրկին շեշտել է Հայաստանի սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը։ 

«Եթե մեր դեմ ուղղված տարածքային պահանջներին [Հայաստանը] վերջ չդնեն, եթե Հայաստանը չկարգավորի իր օրենսդրությունը, ապա  բնականաբար խաղաղության պայմանագիր չի լինի»,- հավելել է Ադրբեջանի ղեկավարը։

Ալիևն ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Հայաստանի ստանձնած «պարտավորությունների» մասին՝ սպառնալով Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքներով։

***

Հունվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը «կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով» ընդունվել է ՀՀ ժողովրդի կողմից․ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- նշել է նա։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 23-ի ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ Ադրբեջանը խնդիրներ տեսել է Հայաստանի սահմանադրությունում․ «Երկու կողմն էլ (Հայաստանը և Ադրբեջանը – խմբ․) իրավական խնդիրներ տեսել են այս առումով, այդ խնդիրները ներկայացրել են միմյանց և երկու կողմն էլ տվել են համապատասխան պարզաբանումներ։ Այո, որքան որ Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք այդպիսի խնդրի՝ սկսած իրենց Սահմանադրությունից»,- ասել է նա։

Հայաստանի ընդդիմությունը համոզված է, որ իշխանությունը մտադիր է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում նշվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում