Գլխավոր Լրահոս

ՄԱԿ-ի խորհուրդը ԵՄ-ին

ՄԱԿ-ի խորհուրդը ԵՄ-ին

ՄԱԿ-ի ծայրահեղ աղքատության, ժողովրդավարության, միջազգային արդար կարգի տարածման ու արտաքին պարտքի հարցերով անկախ փորձագետների խումբը հայտարարություն է տարածել՝ Եվրամիության անդամ կառավարություններին «հիշեցնելով», որ տնտեսական բարեփոխումները պետք է իրականացվեն հաշվի առնելով իրավունքների ոլորտում երկրների պարտավորությունները:

Իրավապաշտպանները հայտարարությունը տարածել են «Լիկանենի զեկույցի» հրապարակումից հետո: Այն կազմվում է փորձագետների խմբի կողմից և կոչվում է խմբի ղեկավար, Ֆինլանդիայի կենտրոնական բանկի նախագահ Էրկի Լիկանենի անունով։ Փորձագետները զեկույցում առաջարկություններ են ներկայացրել Եվրամիության բանկային բարեփոխումների վերաբերյալ։

Մեկնաբանելով ներկայացված ուսումնասիրությունը՝ ՄԱԿ-ի փորձագետները ԵՄ պետություններին խորհուրդ են տվել ապագայում կենսական կարևորության պետական միջոցները չօգտագործել փլուզվող ֆինանսական կազմակերպությունների փրկության համար: 2008-2011թթ. եվրոպական երկրները €4,5 տրլն (համարժեք է ԵՄ արտադրության 37%-ին) են ուղղել ֆինանսական կառույցների փրկությանը:

«Կառավարությունների կողմից լրացուցիչ և ոչ հեռատես ծախսերի նման մակարդակը հանգեցրել է կայուն պարտքի ստեղծմանը՝ լուրջ դժվարություններ ստեղծելով հատկապես աղքատության պայմաններում ապրող քաղաքացիների համար»,- զեկույցը մեկնաբանել են ՄԱԿ-ի փորձագետները։ Համաձայն ուսումնասիրության՝ պետություններն առկա ռեսուրսները պետք է օգտագործեն քաղաքացիների իրավունքների հարգման, պաշտպանության և իրացման համար:

ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով՝ ԵՄ երկրների կառավարությունները չեն վերացնում ճգնաժամի արմատական պատճառները, և դիմում են այսպես կոչված «խնայողության միջոցառումների», ինչը սպառնալիքի տակ է դնում ներկա և ապագա սերունդների բարեկեցությունը: Ըստ զեկույցի՝ կարգավորման ոլորտում բարեփոխումները պետք է կենտրոնացած լինեն ոչ միայն բանկային համակարգի ուղղությամբ, այլև տարածվեն ֆինանսական գործունեություն ծավալող շուկայի այն մասնակիցների վրա, որոնք նպաստել են ճգնաժամի խորացմանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում