Գլխավոր Լրահոս

Մեծ Բրիտանիան առաջարկել է եվրոգոտու փողերն առանձնացնել Եվրամիության փողերից

Մեծ Բրիտանիան առաջարկել է եվրոգոտու փողերն առանձնացնել Եվրամիության փողերից

Եվրոգոտու երկրների համար միասնական բյուջեի շուրջ քննարկումները թեժանում են հոկտեմբերի 18-19-ը կայանալիք ԵՄ գագաթաժողովին ընդառաջ: Ընդդիմադիրների ձայները կանխատեսվածի համեմատ նվազ վստահ են:

Հյուսիսային Եվրոպայի մի շարք երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Նիդեռլանդների և Ֆինլանդիայի դեսպանների անցած շաբաթ տեղի ունեցած մասնավոր ընթրիքի ընթացքում պարզ է դարձել, որ այս հարցի վերաբերյալ Գերմանիայի առաջարկի շուրջ կոնսենսուս է ձեռք բերվել: Financial Times Deutschland-ի հաղորդմամբ՝ միասնական բյուջեի մանրամասները և կոնկրետ չափորոշիչները դեռևս հստակ չեն:

Ակնկալվում է, որ ընդհանուր բյուջեի միջոցները կուղղվեն տարածաշրջանում տնտեսական աճի խթանմանը: 2013թ. բյուջեում այս նպատակի համար նախատեսված է €20 մլրդ, որը եվրոգոտու ՀՆԱ-ի 0,2%-ն է: Այս տարվա բյուջեում նախատեսված ծավալը €130 մլրդ է։

Ըստ Financial Times Deutschland-ի՝ գագաթաժողովի ուշադրության կենտրոնում կլինի լրահատկացումների խնդիրը։ Արժութային միության երկրներն ընդհանուր բյուջեի միջոցները կկարողանան օգտագործել խնդրահարույց երկրների համար։

Ընդհանուր բյուջեի ստեղծման գաղափարն ակտիվորեն առաջ է մղում Գերմանիան։ Եվրոգոտու երկրորդ տնտեսությունը՝ Ֆրանսիան, աջակցում է նախաձեռնությանը: Ավելին՝ Մեծ Բրիտանիան, որը եվրոգոտու կազմում չէ, ևս ողջունել է այս գաղափարը: Այս մասին BBC-ի եթերում հայտարարել է վարչապետ Դեյվիդ Քեմերոնը։ Նրա կարծիքով՝ երկրաժամկետ հեռանկարում ԵՄ իշխանությունները հարկադրված կլինեն երկու առանձին բյուջե ընդունել՝ եվրոգոտու և ԵՄ անդամ երկրների համար:

Ըստ Քեմերոնի՝ Մեծ Բրիտանիան անհրաժեշտության դեպքում կկիրառի վետոյի իր իրավունքը։ Անցած տարի Լոնդոնը հանդես է եկել ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման դեմ, որը միության անդամ երկրների համար բյուջեի դեֆիցիտի կոշտ սահմանափակումներ էր առաջադրում։

Ուշագրավ է, որ նախաձեռնության հեղինակ Գերմանիայի դիրքորոշումը բյուջեի ֆինանսավորման և վերահսկման հարցում էականորեն տարբերվում է Պորտուգալիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի և Իտալիայի մոտեցումից: Մյուս կողմից՝ երկրները համակարծիք են, որ բյուջեի մուտքերը պետք է ապահովվեն ֆինանսական գործառնություններից ստացվող հարկերի հաշվին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում