Գլխավոր Լրահոս

Wal-Mart-ն իր հաճախորդներին սկսել է դեբետային քարտեր առաջարկել

Wal-Mart-ն իր հաճախորդներին սկսել է դեբետային քարտեր առաջարկել

Աշխարհի խոշորագույն մանրածախ առևտրային ցանցը՝ ամերիկյան Wal-Mart-ը ֆինանսական նոր գործիք է զարգացնում իր այն հաճախորդների համար, որոնք հաշվեհամար չունեն բանկում։ Ռիթեյլերը American Express ընկերության հետ համագործակցության շրջանակում ստեղծել է կանխավճարային Bluebird քարտը, որը հնարավոր է օգտագործել ինչպես Wal-Mart-ի ավելի քան 4 հազ. խանութներում, այնպես էլ առցանց վճարումներում։

Ծառայությունը ներառում է դեպոզիտ, հաշիվների վճարման ավտոմատ համակարգ և սմարթֆոնի միջոցով հեռակա գործարքների իրականացման հնարավորություն: Քարտի ծառայությունների դիմաց ամսական կամ տարեկան վճար նախատեսված չէ, չկա նաև չնվազող մնացորդի անհրաժեշտություն։ Այն ստեղծվել է որպես այլընտրանք վճարային կտրոններին և դեբետային այլ քարտերին։ Bluebird-ը նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք վճարային հաշիվների սպասարկման վրա մեծ գումարներ են ծախսում։

Ուշագրավ է, որ Wal-Mart-ը 2007թ. հրաժարվեց բանկ հիմնելու մտադրությունից՝ տեղի տալով օրենսդիրների և ֆինանսական ծառայություններ մատուցող այլ ընկերությունների կողմից գործադրվող ճնշումներին: Փորձագետների կարծիքով՝ սեփական պորտֆելում ֆինանսական ծառայություններ և գործիքներ ընդգրկելու ռիթեյլերի որոշումը նպատակ ունի նպաստել հաճախորդների թվի ավելացմանը։ Վերջին երկու տարում ցանցի վաճառքները միայն նվազել են։

Bluebird-ը, ամենայն հավանականությամբ, մեծ պահանջարկ կունենա ցածր եկամուտ ունեցող հաճախորդների շրջանում: Բացի այդ՝ այն այլընտրանք կարող է լինել բոլոր նրանց համար, որոնք դժգոհ են դեբետային քարտերի սպասարկման բարձր վճարներից։ 2011թ. ընթացքում Bluebird-ի թեստավորման արդյունքներից պարզ է դարձել, որ ցանցի հաճախորդների մեծ մասը գնումներ կատարելիս օգտագործում է բանկային այն հաշվեհամարները, որոնց դիմաց բանկերը գումարներ չեն գանձում: Ըստ Wal-Mart-ի՝ ԱՄՆ սպառողները բազային վճարային հաշվի սպասարկման համար տարեկան վճարում են միջինը $259։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում