Գլխավոր Լրահոս

«Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին Ռուսաստանը պաշտոնապես տեղեկացվել է․ Գրիգորյան

«Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին Ռուսաստանը պաշտոնապես տեղեկացվել է․ Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին Հայաստանը պաշտոնական նամակով տեղեկացրել է Ռուսաստանին։ Այդ մասին մարտի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը։

«Հայաստանն այս հարցում հստակ դիրքորոշում ունի, և այդ հստակ դիրքորոշման մասին ՌԴ-ին տեղյակ պահվել է պաշտոնական նամակով։ Հայաստանն անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություններ էր ձեռք բերում, և այս պահին Հայաստանն ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն իրականացնելու համար»,- ասել է նա։

Հարցին, թե Հայաստանը քննարկո՞ւմ է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցը, Գրիգորյանը պատասխանել է. «Հայաստանը քննարկում է տարբեր հարցեր, օրակարգում տարբեր հարցեր կան, և մենք շարունակելու ենք գոյություն ունեցող բոլոր ուղղությունները և հարցերը քննարկելը»։ 

***

Այսօր ավելի վաղ Դմիտրի Պեսկովը, խոսելով «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին, ասել էր․ «Որքան մենք հասկանում ենք, այդ հարցում որոշումներ չեն եղել: Եվ ոչ ոք մեզ այդ որոշումները չի փոխանցել պաշտոնական խողովակներով»։

Փետրվարի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ռուս սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից․ «Ես նման քննարկման («Զվարթնոցից» ռուս սահմանապահների դուրս բերման վերաբերյալ – խմբ․) մասնակից չեմ եղել, բայց կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ իրենք այդտեղից դուրս գան։ Դա իմ անձնական կարծիքն է։ Մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, իսկ ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն։ Ապացուցվեց մի քանի անգամ որ չպաշտպանեցին։ Եկան ԼՂ ի՞նչ արեցին, հայ ժողովրդին դուրս ուղեկցեցի՞ն, է՞դ են պաշտպանել։ Մի օր էլ «Զվարթնոցից» ինձ ու ձեզ ուղեկցե՞ն դուրս»,- ասել էր Սիմոնյանը։

https://civilnet.am/news/766277/%d5%b8%d5%b9-%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%be%d5%a1%d5%ae%d6%84%e2%80%a4-%d5%a6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%b8%d5%be%d5%a1%d5%b6%d5%9d-%d5%a6%d5%be%d5%a1%d6%80%d5%a9%d5%b6%d5%b8%d6%81%d5%ab%d6%81-%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6-%d5%a4%d5%b8%d6%82%d6%80%d5%bd-%d5%a2%d5%a5%d6%80%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում